Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Անհրաժեշտ են կոնկրետ քայլեր. Արցախի Արդարություն կուսակցության առաջարկությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Արցախում ստեղծվել է շատ փխրուն իրավիճակ, երբ պետական համակարգի կենսունակությունը կախման մեջ է հայտնվել մեկ մարդուց՝ Արցախի նախագահից: Նման պարագայում միշտ էլ գտնվելու են քաղաքական շրջանակներ, դրսի ուժեր, որոնք աշխատելու են այդ իրավիճակն իրենց շահի օգտին շրջելու ուղղությամբ: Ակնհայտ է, որ այսօրվա բարդ և դժվարին իրավիճակում թե՛ արտաքին սպառնալիքները չեզոքացնելու և թե՛ մեր երկրի խնդիրները լուծելու համար  անհրաժեշտ է ուժերի համախմբում։ Միասնականությունը, ինչի մասին այսօր շատ է խոսվում նաև Արցախի իշխանությունների կողմից, իրոք օրվա հրամայականն է։ Սակայն միասնությունը   լոկ  գեղեցիկ խոսքերով կամ կարգախոսներով չէ` անհրաժեշտ են կոնկրետ քայլեր։

Մեր առաջարկությունները.

  1. Ինքնիշխանությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ ինքնուրույն որոշումներ կայացնելու և գործադրելու ունակություն։ Եթե մենք ինքնակամ հրաժարվում ենք ընտրություններ անցկացնելու որոշումից, մենք հրաժարվում ենք մեր ինքնիշխանությունից: Հետևաբար, անհրաժեշտ է արագ հայտարարել ՏԻՄ ընտրությունների անցկացման մասին և հնարավորինս շուտ անցկացնել այն՝ պատրաստ լինելով դիմագրավելու արտաքին խոչընդոտներին:
  2. Նախագահական-խորհրդարանական (կիսանախագահական) կառավարման մոդելն ապացուցել է քաղաքական ճգնաժամեր հաղթահարելու և պատերազմական վիճակում արդյունավետ կառավարելու կարողությունը։ Ներկայիս կառավարման մոդելը կենսունակ չէ, Ինչը ցույց տվեց 44-օրյա պատերազմը, դրան հաջորդող խոր քաղաքական ճգնաժամը: Այս կառավարման համակարգն ի վիճակի չէ լուծել պետության առջև ծառացած խնդիրները և հղի է կառավարման ճգնաժամով, ինչը կարող է կործանարար լինել պետության համար: Հետևաբար, անհրաժեշտ է սկսել սահմանադրական փոփոխությունների գործընթաց, որի առաջնային խնդիրը պետք է դառնա կիսանախագահական (նախագահական-խորհրդարանական) կառավարման մոդելին շուտափույթ անցումը, ինչը կապահովի քաղաքական կայունությունը, անվտանգությունը և քաղաքական ու տնտեսական համակարգի բարեփոխման ներուժը։
  3. Նոր Սահմանադրությամբ, հաջորդ մեկ տարվա ընթացքում նախատեսված կարգով պետք է անցկացնել Ազգային ժողովի, այնուհետև Հանրապետության նախագահի ընտրություններ:

Վերոնոշյալ առաջարկությունները կոչված են ներքաղաքական և արտաքին քաղաքական կոնյուկտուրայից անկախ ամրապնդելու Արցախի Հանրապետության պետականությունը և հաղթահարելու հետպատերազմյան դժվարությունները: Դրանց իրագործման համար պահանջվում է քաղաքական կամք և իրավիճակի գլոբալ գնահատում և, նույնիսկ Հայաստան-Արցախ փոխհարաբերությունների կանխամտածված վերակազմակերպում՝ պահանջված դերբաշխմամբ:

Արցախի Արդարություն կուսակցություն

«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՆոր «բոյևիկ»՝ Երևանում․ կրակված պարկուճներ, բիտաներ, արնանման հետքեր․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Չկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակման Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Արդյո՞ք կարող եք հրաժարվել պատվաստանյութերից. ի՞նչ է սահմանում օրենքը Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունըՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկելՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա Կոստանյան Սնդիկի հետքեր պարունակող երեք ծանրոց է հայտնաբերվելBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Հայաստանը երկրորդ մեդալը ապահովեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԱնտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, հանրային իրազեկման և արագ արձագանքման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են Սայաթ-Նովա պողոտայում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը՝ կnտրելով այն Իրանին հասցված hարվածները չեն հանգեցնի հանրապետության իշխանափոխության. Մակրոն Հանրապետության տարածքում տեղումներ չեն դիտվի. եղանակի տեսություն ԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըՄարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկա» Երևանում | Տարբեր հրազեններից պարկուճներ, գնդակ, բիտաներ«Բարսելոնա»-ն ստիպված կլինի մի քանի ամսով կրկին լքել Կամպ Նոուն Իշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ ԱկոպյանՈ՞ր մրգերն ու բանջարեղենն են Հայաստանում ավելի շատ թունաքիմիկատների ռիսկի տակ․ ինչ են ցույց տալիս ստուգումները«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններինԻրանի դեմ ԱՄՆ-ի մարտшկան գործողությունների հետևանքով զnhված ամերիկյան զինծառայnղների թիվն ավելացել է մինչև 19 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին