Երևան, 08.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թուրքիան առանց հիմնավորման արգելում է հայկական օդանավերի մուտքն իր երկինք. Հայաստանը հայելային արգելք չի դրել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիան 2020 թ. սեպտեմբերից արգելում է հայկական գրանցում ունեցող օդանավերի մուտքը իր երկինք, սակայն դա անում է առանց հիմնավորման, գրում է «Հետք»-ը:

Աղբյուրը նշում է, որ Հայաստանում գրանցված բոլոր քաղաքացիական օդանավերը կրում են ICAO-ի կողմից հաստատված ՀՀ ազգային նիշը՝ EK: Իսկ պետական ոչ ռազմական օդանավերի վրա գրվում է «Հայաստան» (Armenia) կամ «Հայաստանի Հանրապետություն» (Republic of Armenia): Օգոստոսի 2-ի դրությամբ ՀՀ-ում գրանցված է 19 քաղաքացիական օդանավ եւ 1 պետական օդանավ, որը կառավարական բորտն է:

Քաղավիացիայի եւ պետական ոչ ռազմական ավիացիայի վերահսկող մարմինը ՀՀ քաղավիացիայի կոմիտեն է: Վերջինիս աղբյուրը հարցում էր ուղարկել՝ պարզելու, թե 2020 թ. 44-օրյա պատերազմի ժամանակ եւ դրանից հետո ինչ արգելքներ են գործել հակամարտող կողմերի օդային տարածքներում միմյանց հանդեպ:

Այսպիսով՝ կոմիտեն հայտնել է, որ հայ-ադրբեջանական հակամարտության մասնակից դարձած Թուրքիայի կողմից որեւէ աերոնավիգացիոն տեղեկատվություն (NOTAM) չի հրապարակվել հայկական գրանցումով (EK) օդանավերի մուտքը իր երկինք արգելելու մասին, սակայն 2020 թ. սեպտեմբերի 9-ից, երբ թուրք-ադրբեջանական տանդեմն ընդդեմ Արցախի ու Հայաստանի դեռ պատերազմ չէր սանձազերծել, հայկական գրանցումով օդանավերի թռիչքները մեր արեւմտյան հարեւանի օդային տարածքով արգելվել են՝ առանց հիմնավորման: Այլ կերպ ասած՝ սեպտեմբերի 9-ից Թուրքիան Հայաստանի տարածքը շրջափակել է ոչ միայն ցամաքից, այլեւ օդից՝ ցույց տալով իր ակնհայտ թշնամական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, բայց պաշտոնապես չի ծանուցել արգելքի մասին:

Չհայտարարված արգելքի փաստացի կիրառումը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Թուրքիան մերժել է հայկական օդանավ շահագործողների հարցումները իր երկնքով թռիչքներ կատարելու վերաբերյալ: Առաջին մերժումը եղել է սեպտեմբերի 9-ին, ապա՝ նույն ամսվա 18-ին, 25-ին եւ 2021 թ. մարտի 19-ին ու 23-ին:

Քաղավիացիայի կոմիտեն նշել է, որ համաձայն միջազգայնորեն ընդունված ընթացակարգերի՝ օդային տարածքի օգտագործման արգելքների կամ սահմանափակումների մասին ինֆորմացիան հրապարակվում է տվյալ պետության (այս դեպքում՝ Թուրքիայի) աերոնավիգացիոն տեղեկատվական փաթեթի միջոցով, բայց Թուրքիան, ինչպես ասվեց, նման տեղեկատվություն (NOTAM) չի հրապարակել: Այսինքն՝ թղթի վրա արգելք չկա, բայց իրականում կիրառվում է:

ՔԱԿ-ի փոխանցմամբ՝ վերջին անգամ Թուրքիան իր երկնքով հայկական քաղաքացիական օդանավի թռիչքի թույլտվություն տվել է 2020 թ. օգոստոսի 29-ին, ինչից հետո բոլոր հարցումները մերժել է:

Ինչ վերաբերում է ՀՀ պետական միակ ինքնաթիռին, ապա աղբյուրը նշում է, որ անցյալ տարվա հուլիսի 24-ին Թուրքիան մերժել է այս օդանավի տարանցիկ (տրանզիտ) տեխնիկական թռիչքը, եւ այս նախադեպից հետո ՀՀ պետական օդանավի թռիչքներն այլեւս Թուրքիայի տարածքով չեն պլանավորվում, այսինքն՝ 2020 թ. ամառվանից Հայաստանի կառավարական բորտը այլ երկրներ մեկնելիս շրջանցում է Թուրքիայի օդային տարածքը:

Բայց կոմիտեի պատասխանների ֆոնին աղբյուրը նշում է, որ այս տարվա փետրվարի 20-ին հայկական «Fly Armenia Airways» ավիաընկերության «Boeing 737-300» ինքնաթիռը (գրանցումը՝ EK-FAA) բուլղարական Վառնայից Թուրքիայի տարածքով թռել էր դեպի Իրանի մայրաքաղաք Թեհրան: Այսինքն՝ փաստացի Թուրքիայի օդով տարանցիկ թռիչք է եղել, այլ հարց է, թե ինչպես է դա տեղի ունեցել, ինչպես է Թուրքիան թույլատրել չվերթը: Հիշեցնենք, որ խոսքը Էստոնիայի մայրաքաղաք Տալլինից դեպի ուկրաինական Գոստոմել թռիչքի իրավունք ունեցող օդանավի մասին է, որը, սակայն, փետրվարի 19-ին անօրինական ձեւով Տալլինից թռել էր դեպի Վառնա, իսկ հաջորդ օրը նույնկերպ հայտնվել Իրանում: «Fly Armenia Airways»-ում այս առումով եւս զարմացած են:

Իմիջիայլոց, որեւէ երկրի օդային տարածքի օգտագործումը վճարովի է (օդանավի աերոնավիգացիոն սպասարկման վճար ըստ անցած կիլոմետրերի), այլ կերպ ասած՝ որքան մեծ է օդանավերի հոսքը տվյալ պետության երկնքում, այնքան շահում է այդ պետությունը:

«Հետք»-ը ՔԱԿ-ին հարցրել էր, թե արդյոք թուրքական արգելքին ի պատասխան հայկական կողմը հայելային ձեւով արգելել է այս երկրի ազգային նիշով (TC) օդանավերի մուտքը մեր երկինք, եւ եթե ոչ, ապա ինչու: Կոմիտեն պատասխանել է, որ ինքն արգելքներ չի սահմանել՝ ղեկավարվելով Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայի 9-րդ հոդվածի b) ենթակետի դրույթներով առ այն, որ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) յուրաքանչյուր անդամ-պետություն չի կարող կիրառել խտրական մոտեցում իր օդային տարածքի օգտագործման նկատմամբ:

 

Իրանի հետ hրադադարն ինձ համար ավարտված է. Թրամփ 17-ամյա զբոսաշրջիկը հարբել է հյուրանոցներից մեկում, ընկել պատշգամբից և մահացելԵրևանում «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին, կոտրել այն, ապա մասամբ հայտնվել բետոնե արգելապատնեշի վրա Իրան ԱԳՆ-ն արձագանքել է ամերիկյան հարձակմանը ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարն ո՞վ է որ քիթը մտցնի Հայ Եկեղեցու գործերի մեջ. Շարմազանով Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը հուլիս 9-10-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով Թվերը լավագույնս պատմում են Քաջարանի հանքավայրի հզորության, պաշարների և նշանակության մասինԹուրքիան կիսում է Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը. Էրդողան Որ մասնագիտություններն են առաջիկա տարիներին ամենաբարձր աշխատավարձը խոստանումՄենք չպետք է մեզ մեր պատմությունից, ազգային երազանքներից ու նպատակներից զրկենք. Ցոլակ ԱկոպյանՀՀ իշխանությունները սխալ ուղու վրա են եկեղեցու հարցում. ՀԱԵ Թեհրանի թեմի առաջնորդ Հարատև ազգային պետություն ստեղծելու գաղափարի համար Ավետիք Չալաբյանն այսօր գտնվում է բանտում. Մենուա Սողոմոնյան Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը` կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության՝ Բաքու այցի նախապատրաստման շրջանակում ԵՄ-ն Հայաստանի ու Ադրբեջանի հետ քննարկում է տարածաշրջանի հաղորդակցային երթուղիների զարգացմանն աջակցելու տարբերակները. Գրոնո Կինը փորձել է ամուսնու ձեռքից հանել օձի թույնը, բայց ինքն է թունավորվելՄադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան նշանակվել է Լոնդոնի «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Կոկորդի ցավից մինչև անվասայլակ. դենգեի տենդԵրևանում «Hongqi»-ն վրաերթի է ենթարկել ավտոբուսից իջած անչափահաս հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Նպաստները կտրել են. 80 հազար ընտանիք զրկվել է գումարից․ Հրայր Կամենդատյան Հայկական ռուսալեզու «Նոեվ Կովչեգ» թերթի ծավալուն անդրադարձը Ավետիք Չալաբյանի կալանավորմանը. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացը՝ որպես ազգային և հոգևոր արժեքների դեմ պայքար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանությունը ցուցադրական դաժանություն է գործադրում ընդդիմադիրներին «պատժելու» համար. Անահիտ Ադամյան Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին և Իրանին պատշաճ կերպով կատարել ստորագրված փոխըմբռնման հուշագիրը Արարատի մարզում՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին, բшխվել են «Ford Tranist»-ը և «Hyunadi Sonata»-ն․ կա զnh Ֆասթ բրենդը ֆինանսական ծառայություններ կմատուցի Եվրամիության երկրներում «ՀայաՔվեի» մեծ թիմը շարունակում է համառ ու հետևողական պայքարը` հանուն մեր բանտարկված համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանՌԴ զինված ուժերը հարվածներ են հասցրել Կիևի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին Ծնողները 4 երեխաներին փակի տակ պահելով սովամահ են արելԻնչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է Վենեսուելայում երկրաշարժերի զnhերի թիվը հասել է 3,685-ի Իրանի նաhատակված հոգևոր առաջնորդը ՀՀ-ին համարում էր ազնիվ հարևան, յուրահատուկ վերաբերմունք ուներ. ՀՀ-ում Իրանի դեսպան Մարդիկ և հասարակությունը սկսում են զանգվածաբար մտնել տոտալիտարիզմի հոգեբանական գրավչության թակարդը․ Վահե Հովհաննիսյան Իրանին հասցված ԱՄՆ-ի վերջին hարվածները բացարձակապես անհրաժեշտ են եղել. Ռյուտե Տղամարդը սպանել է իր ընկերուհու վեցամյա որդունԵրևանում բախվել է 4 մեքենա, կան վիրավnրներ ՀՀ-ում առաջին անգամ Քաջարան-Ագարակ հատվածում կամուրջների հեծանները մոնտաժվում են կախովի հեծանատեղադրիչ կայանքի միջոցով Իրանը Բահրեյնում և Քուվեյթում hարվածել է ԱՄՆ 85 ռшզմական օբյեկտի ուղղությամբ. ԻՀՊԿ Վախեցնելnւ և շnրթման դարաշրջանն ավարտվել է, այն ոչ մի տեղ չի տանում, մենք չենք ընկրկnւմ. Ղալիբաֆ ԱԱ-2026. Քառորդ եզրափակչի զույգերն ու հանդիպումների ժամանակացույցը Իրանը պատասխան կտա ԱՄՆ-ի ագրեuիային. Իրանի ԶՈւ ՀՀ-ում իրականացվում է արտաքին կառավարում, և երկրի ներսում տեղի ունեցող քաղաքական գործընթացներն ընթանում են դրա տրամաբանության շրջանակում․ Աբրահամյան ԱՄՆ ԶՈւ-ն ավարտել է Իրանին հասցված hարվածների նոր ալիքը. ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարություն Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Լույս չի լինելու ԱՄՆ-ն և Իրանը նոր հարվածներ են փոխանակել Ինչ արդյունքներ ունեն ՀՀ պատվիրակները․ Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնություն Ուկրաինան և Էստոնիան ստորագրել են համագործակցության համաձայնագիր Բաքվի վերաքննիչ դատարանում Արկադի Ղուկասյանի պաշտպանը միջնորդել է արդարացնել իր պաշտպանյալին Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է, թե երբ կվերսկսվեն Լիբանանի հետ բանակցությունները