Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սիմոն Մարտիրոսյանը վերցրեց օլիմպիական արծաթը

ՍՊՈՐՏ

Հայկական ծանրամարտում օլիմպիական խաղերում վերջին անգամ չեմպիոնի կոչումը նվաճել էր Իսրայել Միլիտոսյանը`Բարսելոնայում, 1992–ին։ Տոկիոյում հայ ծանրորդների «ոսկե» հաջողությունը թարմանցնելու շանս ուներ Սիմոն Մարտիրոսյանը։

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 423 կգ արդյունքով, տղամարդկանց 109 կգ քաշային կարգում դարձավ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։

Ծանրամարտի օլիմպիական տղամարդկանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ Սիմոն Մարտիրոսյանը, մրցումներին ներկայացել էր աշխարհի գործող չեմպիոնի կարգավիճակով։ Հայ ծանրորդը Տոկիո-2020-ում Հայաստանի մեդալի հույսերից մեկն էր։ Ոմանք հիշում էին Սիմոնի մասնակցությունը Եվրոպայի վերջին առաջնությունում, որտեղ հայ ծանրորդը հրում վարժությունում զրո ստացավ։ Բայց հայ դյուցազունն իզորու էր ապացուցել բոլորին իր բազուկների ուժը։

Պոկում վարժությունում Մարտիրոսյանն առաջին մոտեցման համար նախապես պատվիրել էր 190 կգ։ Ռիոյի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը նախ գլխավերևում պահեց այդ քաշը, հետո մի փոքր դժվարությամբ բարձրացրեց 195 կգ կշռող ծանրաձողն ու պոկում վարժությունից հետո դարձավ առաջատարը` ունենալով երկու կիլոգրամի առավելություն երկրորդ տեղով ընթացող Ակբար Ջուրաևի նկատմամբ և վեց կիլոգրամի առավելություն` երրորդ տեղում ընթացող բուլղարացի Հրիստո Հրիստովի։

Հրում վարժության առաջին մոտեցման համար Սիմոն Մարտիրոսյանի նախնական պատվերը 230 կգ էր։ Բայց տակտիկական պայքարից ելնելով` Մարտիրոսյանը մոտեցավ 228 կգ-ին և գխավորեց աղյուսակը երկամարտի 423 կգ արդյունքով, ինչը օլիմպիական նոր ռեկորդ էր։ Բայց պայքարը ոսկե մեդալի համար առջևում էր և պարզ էր, որ չեմպիոնի տիտղոսի համար պայքարն ընթանալու է հայ և ուզբեկ ծանրորդների միջև։ Ջուրաևը երկրորդ մոտեցման ժամանակ չկարողացավ բարձրացնել 234 կգ կշռող ծանրաձողը։ Սկսվեց տակտիկական պայքարը, ու մեր մարզիչները ստիպեցին ուզբեկ ծանրորդին երրորդ մոտեցմանը փորձըլ բարձրացնել 237 կգ-ը։ Ջուրաևը, սխրանք գործելով, գլխավերևում պահեց այդ քաշը և երկամարտում դարձավ առաջատար։

Սիմոն Մարտիրոսյանը դեռ երկու մոտեցում ուներ և 238 կգ բարձրացնելու դեպքում դառնում էր օլիմպիական չեմպիոն։ Երկրորդ մոտեցումը չհաջողվեց։ Մնաց մեկ հնարավորություն։ Կա՛մ օլիմպիական ոսկի, կա՛մ արծաթ։ Ցավոք, երրորդ մոտեցումն էլ չհաջողվեց, ու մեր մարզիկը բավարարվեց արծաթե մեդալով։

Այպիսով` օլիմպիական խաղերում մրցումային հերթական օրվանից հետո Հայաստանի օլիմպիական հավաքականը ունի երեք մեդալ՝ 2 արծաթե (Սիմոն Մարտիրոսյան-ծանրամարտ) և (Արթուր Ալեքսանյան-հունահռոմեական ըմբշամարտ) և 1 բրոնզե (Արթուր Դավթյան - մարմնամարզություն)։ Առնվազն բրոնզե մեդալ արդեն երաշխավորել է բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը, որը հավակնում է օլիմպիական ոսկե մեդալին։




Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ ՌյուտեՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասին Եվրահանձնաժողովը զգուշացնում է՝ դիզելային վառելիքի դեֆիցիտ է սպասվում «Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Ղազախստան մեկնելու կանոնները փոխվում են․ նոր պահանջ ՀՀ քաղաքացիների համար Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա Ղահրամանյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է. ԳԹԿ Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանԵրևանի մետրոպոլիտենում հունվարից հոկտեմբեր հայտնաբերվել է թմրանյութի 52 դեպքԼավրովը կայցելի ԱդրբեջանՍպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է Հետաքրքիր է՝ ո՞վ է հսկելու մայրաքաղաքի մուտքերը. նոր հաստիքնե՞ր են ստեղծելու դրա համար. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԵրեխան փրկել է սրտի կաթված ստացող հորըԱվելի քան 900 ԱԹՍ․ Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի 20 շրջանների Ինչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավոր ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻնչ փուլում է ժանտախտը․ ե՞րբ Հայաստանին վտանգ կսպառնաԵվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութԱվելի քան 2500 կոնտեյներ տեղափոխող նավ է խորտակվել՝ փորձելով հատել Հորմուզի նեղուցը․ ԻՀՊԿ ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ Հարևանը դաժանորեն սպանել է հայտնի երգչին և նրա ընկերուհունՈւկրաինական hակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքն ընթանում է փակ ռեժիմով. Պեսկով Արտառոց դեպք՝ Արմավիրում, 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրա«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներումՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Երկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել ՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն ԳրիգորյանԹուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկման Տղամարդը կնոջը ցած է նետել հյուրանոցի 10-րդ հարկիցՍևանա լճի ափին գտնվող ավելի քան կես միլիարդ դրամ արժեքով 41 հողատարածք բռնագանձվել է Լեւոն 14-րդի մոտ թոքի չարորակ ուռուցք է հայտնաբերվել «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համարԵրևանում հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին