Բաչկովը հիանալի հաղթանակ տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ
ՍՊՈՐՏՏոկիո-2020-ի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի 63 կգ քաշային կարգի 1/4 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը մրցեց Էլնուր Աբդուրաիմովի հետ, ով ներկայացնում է Ուզբեկստանը։
Մեր բռնցքամարտիկը առավելության հասավ 5-0 հաշվով։ Բաչկովը դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։
Հիշեցնենք, որ Բաչկովը մինչ 1/4 եզրափակիչ հասնելը հաղթել էր Անտիգուա և Բարբուդայի և Ադրբեջանի ներկայացուցիչներին:
Բաչկովի մրցակիցը կիսաեզրափակիչում կլինի ամերիկացի Քեյշոն Դևիսը։ Կիսաեզրափակիչի մենամարտը Բաչկովը կանցկացնի օգոստոսի 6-ին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



