Իսպանիա, նավ, վառ կերպար. Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը
ԼԱՅՖԵրգչուհի Աստղիկ Սաֆարյանն այս օրերին Իսպանիայում է, որտեղից պարբերաբար նոր լուսանկարներ է հրապարակում։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարն արվել է նավի վրա։ Երգչուհին վառ գույնի շապիկ է կրում եւ սպիտակ տաբատ։ Աստղիկն արձակել է մազերը, նախապատվություն տվել բնական շպարին։ Կերպարն ամբողջացրել են աքսեսեուարները՝ վզնոցներ, խոշոր ականջօղեր եւ արեւային ակնոց։

Օրերս տեղադրված կադրերում Աստղիկ Սաֆարյանը սեւ հագուստ էր կրում։ Երգչուհին արձակել էր մազերն ու գլխաշոր ընտրել։ Կերպարն ամբողջացրել էր խոշոր պայուսակը։ «Ցանկացած դժբախտության դեմ երկու բուժում կա՝ ժամանակ եւ լռություն»,- մեկնաբանություններում գրել էր նա։
1
Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
2
Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակում
3
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
4
Իդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր
5
Շտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացել



