Երևան, 18.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայտնի է «Ամենախելացին» հեռուստանախագծի երկրորդ եթերաշրջանի հաղթողի անունը

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

«Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ամենախելացին» նախագիծն ամփոփեց երկրորդ եթերաշրջանը: BlogNews.am-ը հետևել է խաղի ընթացքին, բայց մինչ հաղթողի անունը նշելը կներկայացնենք մեր զրույցը ստեղծագործական կազմի հետ:
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի համար երկրորդ եթերաշրջանն ավելի հասուն էր, քանի որ մասնակիցներն ավելի բարձր տարիքային խմբից էին։ «Եթերաշրջանը շատ կարևոր էր նրանով, որ ԼՂՀ-ից ունեինք մասնակիցներ, ինչի համար շատ ուրախ եմ,-նշում է Նազենին,- քանզի երբ մենք ասում ենք Հայաստան, հասկանում ենք ամբողջական Հայաստան՝ մեր երկու սրտերը միասին: Կարևոր է այն, որ շատ դեպքերում մեզ մեղադրում են, որ մենք գուցե տրավմատիկ իրավիճակ ենք ստեղծում երեխաների համար, բայց ես ուզում եմ նշել մի կարևոր փաստ. երեխաները սովորում են ոչ թե հաղթել, այլ արժանի կերպով նաև պարտվել, սա ևս կարևոր է: Նրանք իրենց մրցակցին, ընկերոջը, շարունակում են ինչ-որ կերպ ոգևորել՝ անկախ նրանից, որ իրենք դուրս են մնացել խաղից. սա շատ կարևոր մշակույթ է, որը գուցե մեր ազգի մեջ բացակայում է»:

 

Հաղորդավարուհին հաղորդման մասին միայն դրական արձագանքներ է լսում, իսկ երբ քննադատում են, ապա դա միայն հարցի ձևակերպմանն է վերաբերում։ «Ես շատ նորմալ եմ դրան վերաբերվում, քանի որ Հայոց լեզվում ամեն ինչ երկակի է, ու շատ երկձևություններ կարող են լինել: Պատմությունը հարյուր տոկոս աքսիոմատիկ չի լինում, մեր խմբագիրները փորձում են աշխատել հնարավորինս հստակ, բայց կան բաներ, որոնք ունեն մի քանի տարբերակներ»,-եզրափակեց Նազենին:
Խաղի գլխավոր խմբագիր Կարեն Քոչարյանն էլ ավելացրեց, որ երկրորդ եթերաշրջանի մոտեցումը չի փոխվել, միայն երեխաների տարիքային սահմանն է փոխվել. «Փորձը ցույց տվեց, որ երեխաները մեծ պոտենցիալ ունեն, պարզապես նրանց նկատմամբ պետք է ավելի ուշադիր լինենք: Երբեմն ասում են՝ սա ինչ սերունդ է, բայց նրանք իրականում շատ ավելի ուժեղ են: Ես ուրախ եմ, որ այս երեխաներն արդեն «աստղ» են ոչ թե թռվռալու համար, այլ իրենց գիտելիքների շնորհիվ, ինչն արդեն մեծ առավելություն է: Բացի այդ, սա նրանց համար կյանքի փորձ է, որն ամբողջ կյանքում պետք կգա նրանց»:

 

Կրթության և գիտության նախարարությունն արդեն երկրորդ եթերաշրջանն է, ինչ նախագծի կողքին է։ Կրթության և գիտության նախարարի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը խոստացավ, որ այս տարի էլ հաղթողին կպարգևատրեն և կուղարկեն եվրոպական որևէ երկրի ամառային դպրոց։ «Նախորդ հաղթողը բավականին ոգևորված էր այդ նվերով, որն արվեց ԿԳՆ-ի կողմից, խոսել ենք նրա հետ այն ժամանակ, երբ հետ էր եկել»,-պատմում է Զոհրապը և ավելացնում, որ ցանկացած միջոցառում, հաղորդում, որը կապված է կրթության հետ, կողջունվի ԿԳՆ-ի կողմից:
Երկրորդ եթերաշրջանում ավելացել է կրոնական ուղղվածությունը, իսկ Արարատյան հայրապետական թեմը սահմանել էր մրցանակ այն երեխայի համար, ով ավելի ակտիվ կլինի կրոնի թեման ընտրելիս։ «Հայ առաքելական եկեղեցին միշտ էլ կարևորել է կրթական ծրագրերը, հոգևոր դաստիարակությունն ու կրթությունը: Պատկերացումներին ու այս մոտեցումներին ընդառաջ Արարատյան թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանը սահմանել է մրցանակ,- նշեց Տեր Եսային, ով էլ մրցանակ հանձնեց Էդուարդ Քեշիշյանին՝ կրոնական ուղղվածության հարցերին ամենից շատ պատասխանած մասնակցին,- մրցանակն ուխտագնացություն է դեպի Երուսաղեմ՝ քայլելու Քրիստոսի հետքերով, Երուսաղեմը նաև երեք կրոնների մայրաքաղաքն է համարվում, վստահ եմ, որ Էդուարդը շատ պետք է սովորի կրոնների մասին նաև այնտեղ: Հավանաբար գարնանը կկարողանա մեկնել»:

 

«Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության մարկետինգային հաղորդակցումների դեպարտամենտի ղեկավար Էմմա Մոժարովան նշեց, որ հաղթողին տրամադրելու են 1 մլն դրամ. «Շատ կարևոր ենք համարում այն գաղափարը, որ երեխաները պետք է իմանան՝ գիտելիքներով կարող են գումար վաստակել Հայաստանում: Դա կնպաստի նրան, որ մյուս երիտասարդները կսկսեն ձգտել խորը գիտելիքներ ձեռք բերել: Վստահ եմ` նման նախագծերը շատ կարևոր են, հատկապես՝ հեռուստատեսային, քանի որ լայն լսարան ունեն, և երեխաների մեջ էլ մրցակցություն է առաջանում՝ տեսնելով, որ իրենց ընկերները միայն իրենց գիտելիքների շնորհիվ եկել, հասել են հեռուստատեսություն: Այս երեխաները, վստահ եմ, իրենց դպրոցում դառնում են հայտնի, դառնում են հերոս, և մյուսները, կարծում եմ, ևս կձգտեն դրան, ու այս նախագծի շնորհիվ Հայաստանում խելացի երիտասարդները կշատանան»:

 

Երկրորդ եթերաշրջանի հաղթող ճանաչվեց Արման Բայրամյանը, ով բավականին ոգևորված էր ստացած նվերներից և ընկերների շնորհավորանքից. «Դեռ չեմ որոշել, թե գումարն ինչի վրա եմ ծախսելու, դա արդեն ծնողների հետ որոշելու հարց է: Միգուցե հաջողվի արտասահմանում սովորել, ուզում եմ ծրագրավորող դառնալ»: Արմանը հենց սկզբից էլ մտածել է, որ կհաղթի և շատ է աշխատել հաղթանակի համար։ «Այսօր ամեն ինչ ինձ համար հեշտ ստացվեց, դրա համար շատ ուրախ եմ։ Նախորդ խաղերն ավելի դժվար էին ինձ համար, բայց ես ուժ գործադրեցի, որ հաղթահարեմ: Պետք է շատ ժամանակ ծախսել պարապմունքների վրա, այլապես հնարավոր չի լինի հաղթել, կցանկանամ, որ բոլորն էլ լավ աշխատեն ու հաղթեն»,- մաղթեց Արմանը:

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի

BFMTV․ Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում Փարիզում ձերբակալվել է 855 մարդ Լիտվայում ԱԹՍ-ի պատճառով օդային տագնապ է հայտարարվել, ՆԱՏՕ-ի կործանիչները բարձրացվել են օդ Ռուբիո․ Ուկրաինան առայժմ հասանելիություն չունի Starshield ռազմական համակարգին Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում Լիմոժի 143-տարվա պատմություն ունեցող քաղաքապետարանի զանգակատունը փլուզվել է Սաուդյան Արաբիայում AH-6i ուղղաթիռ է կործանվել Լարսը բաց է Սարգիս Բեգոյանը ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ-ում դարձել է բրոնզե մեդալակիր Երևանում «Opel»-ը վրшերթի է ենթարկել կին հետիոտնի. կա վիրավnր Մինչև 2037 թվականը Ուկրաինան պետք է մարի ավելի քան 160 միլիարդ դոլարի պետական պարտք Ռուսական բանակը խոցել է Ռովնո քաղաքի «Նովայա պոչտա» լոգիստիկ կենտրոնը. ՌԴ ՊՆ Սանկտ Պետերբուրգում անօդաչուների հարձակումից հետո նավթային տերմինալ է բռնկվել Նիկոլին ու նրան հավանող փոքրիկ ընտրազանգվածին թվում է, թե Հայաստան գալիք ադրբեջանցիները խաղաղ ու բարեկամաբար են իրենց պահելու. Զաքարյան Կոնգրեսականները քննադատել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու՝ Թրամփի որոշումը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 18-ին Երևանում 20-ամյա աղջիկը ծանր վնասվածք է պատճառել 34-ամյա զուգընկերոջը Ծանրորդ Մարտին Պողոսյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն Ուկրաինան ցանկանում է հասանելիություն ունենալ Starshield-ին, բայց այժմ այն չունի. Մարկո Ռուբիո Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթшրկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Գազ չի լինելու Քենիայում Էբոլայով վարակման դեպքերի թիվը հասել է յոթի Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ինԱրտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամՎալերիկ Մովսիսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճելՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Mining Armenia Forum 2026_ինՋուր չի լինելու մինչեւ 22:00-ն Արցախը միշտ եղել է հայկական և դիմագրավել է թշնամուն. Ավետիք ՉալաբյանՀայաստանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը պետական մշակութային քաղաքականության կարևոր ուղղություններից է․ Ժաննա Անդրեասյան