«Հրապարակ».Թե ինչպես հաղթահարվեց Ռուսաստանի դիմադրությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆՆախկին ԱԽՔ Արմեն Գրիգորյանի նշանակման առաջին օրվանից լուրեր էին շրջանառվում, որ սորոսական շրջանակների հետ առնչություն ունեցող այս անձին Ռուսաստանում չեն ընդունում եւ նրա հետ չեն աշխատում։ Սակայն նա ոչ միայն 3 տարի պահպանեց իր պաշտոնը, այլեւ պաշտոնի բարձրացում ստացավ՝ արտգործնախարարի առաջին տեղակալ նշանակվելով։ Հիմա նա նստում է նախարարի կաբինետում եւ սպասում է հրամանին, իսկ վերջին օրերին ԱԳՆ հաղորդագրություններում ոչ թե «ԱԳ նախարարի առաջին տեղակալ» են գրում, այլ «նախարարի պարտականությունները կատարող»։
Հետաքրքրվեցինք, թե ինչպես հաղթահարվեց Ռուսաստանի դիմադրությունը, ասացին, որ «տեղեկացրել են, որ նման մտադրություն ունեն, ՌԴ-ից ասել են՝ ձեր գործն է»։ Դա մերոնք որպես թույլտվություն են ընկալել:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



