Բիլլի Այլիշի նոր ալբոմը ռեկորդ է սահմանել նախքան պաշտոնական թողարկումը
ՄՇԱԿՈՒՅԹԱմերիկացի երգչուհի Բիլլի Այլիշի նոր ալմբոմը` Happier than ever («Ավելի երջանիկ, քան երբևէ») խորագրով, որը կթողարկվի մի քանի օրից, արդեն ռեկորդ է սահմանել նախնական պատվերների քանակով: Այս մասին հայտնում է Just Jared արբերականը` հղում անելով Apple Music ծառայությանը:
Պարբերականի տեղեկություններով` երաժշտական ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, որ ալբոմը դարձել է ամենատարածվածը նախնական պատվերների առումով Apple Music-ի ողջ պատմության ընթացքում: Ավելի քան 1 մլն 28 հազար օգտատեր, նախքան ալբոմի թողարկումն, այն ավելացրել է իր երգացանկում:
Երկրպագուները, որոնք նախապես ձեռք են բերում ալբոմները, 4,2 անգամ ավելի հաճախ են լսում նոր երգերը թողարկումից հետո մեկ շաբաթվա ընթացքում:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



