Nissan-ը բախվել է Opel Zafira-ին, այնուհետև գազատար խողովակին. տուժածների մեջ կան երեխաներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17;10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում բախվել են Nissan Tiida և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրին տեղադրված գազատար խողովակին, իսկ վթարի հետևանքով 5 հոգի, այդ թվում՝ երեխաներ, բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Nissan Tiida-ի վարորդը, ով բախվել է Opel-ին, այնուհետև դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



