Պետք է հիմնովին քանդվեն ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող Նժդեհի հուշարձանները. Ռուս վերլուծաբան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանցի ռազմական և քաղաքական վերլուծաբան, «Национальная оборона» («Ազգային պաշտպանություն») ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներում պետք է քանդվեն Հայաստանի առաջին հանրապետության ռազմական և պետական գործիչ, թուրքական և ռուսական զինված ուժերի դեմ տեղի ունեցած մի շարք պատերազմների ակտիվ մասնակից Գարեգին Նժդեհին նվիրված հուշարձանները:
«Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող գոտում պետք է բուլդոզերներով հիմնովին քանդվեն Հիտլերի համագործակից Նժդեհի հուշարձանները` հիմնադրված հայ ազգայնականների կողմից»,- իր թելեգրամյան ալիքում գրել է Կորոտչենկոն:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



