«Հրապարակ».Փոփոխությունից հետո մոտ 170 միլիոն դրամով ավելանալու է բյուջեի ծախսը
ՔԱՂԱՔԱԿԱՆՔաղաքապետարանի 2 հազար աշխատակցի աշխատավարձերի շեշտակի բարձրացման մասին մեր լուրից հետո քաղաքապետը, լույսը չբացված՝ գրառում էր արել, թե դեմ է իր աշխատավարձը բարձրացնելուն․ «Ես արդեն առիթ ունեցել եմ այս առումով հայտնելու իմ դիրքորոշումը. հեղափոխության արդյունքում հանրային պաշտոն ստանձնած մարդը չպետք է ձգտի սեփական աշխատավարձի բարձրացմանը»։ Իսկ նախագիծը քննարկվելու է ավագանու վաղվա արտահերթ նիստում, 100 տոկոսով ավելանալու է քաղաքապետի, նրա աշխատակազմի աշխատավարձը, որտեղ քաղաքապետի նախկին գործընկերներն են, նրա կնոջ շրջապատը։ 8 խորհրդականի հաստիք ունի, որոնց վարձատրությունը կդառնա 578 հազար։ Փոփոխությունից հետո մոտ 170 միլիոն դրամով ավելանալու է բյուջեի ծախսը՝ ներկայիս 436 միլիոն 397 հազարի փոխարեն դառնալով 606 մլն 235 հազար։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



