ՌԴ ՊՆ նոր հաղորդագրություն տարածեց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀերթական մարտական պատրաստության դասընթացի շրջանակներում, ռուս խաղաղապահները Լեռային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Սրխավենդի դիտակտում հնարավոր խախտումները կանխելու անվտանգությունն ապահովելու համար վարժանքներ են անցկացրել։
Ուսումնական կետերից մեկում ստորաբաժանման հրամանատարներին իմիտացիայի միջոցով ցույց են տրվել խաղաղապահների՝ խախտումներ չթույլատրելու և դիրքի վրա հնարավոր հարձակումները կանխելու պրակտիկ գործողությունները։
Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները շարունակում են իրականացնել իրենց պատասխանատվության գոտում գտնվող կողմերի սահմանազատման գծում հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգ, ինչպես նաև տրանսպորտային միջոցների անվտանգ տեղաշարժի ապահովումը Լաչինի միջանցքի երկայնքով։
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



