ԱՄՆ-ում հայտարարել են անօրինական ներգաղթյալների արագացված արտաքսման գործընթացի վերսկսման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը հայտարարել է անօրինական ներգաղթյալների արագացված արտաքսման ընթացակարգը երկուշաբթիից վերսկսելու մասին: Գերատեսչության տարածած հաղորդագրությանը հղումով գրում է ՏԱՍՍ-ը։
«Այսօրվանից (հուլիսի 26-ից- խմբ․) որոշ ընտանիքներ ենթակա են արագացված արտաքսման ընթացակարգի: Արագացված արտաքսումն օրինական ընթացակարգ է այն ընտանիքների արտաքսման համար, որոնք ԱՄՆ-ի տարածքում գտնվելու համար օրինական հիմքեր չունեն»,- նշել են նախարարությունում:
Ամերիկյան իշխանությունները նաև նախազգուշացրել են անօրինական կերպով ԱՄՆ ներխուժելու փորձերից զերծ մնալու մասին։
Գերատեսչության պնդմամբ՝ ԱՄՆ-ի վարչակազմը շարունակում է աշխատել անվտանգ և մարդասիրական ներգաղթի համակարգ ստեղծելու ուղղությամբ։
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



