Բարերարը հերթական անգամ օգնության ձեռք մեկնեց 2015 թ-ին հայոց սահմանը ազերի բաշիբոզուկներից կյանքի գնով պաշտպանած ու զոհված զինծառայողների հարազատներին (լուսանկարներ, տեսանյութ)
ՎԻԴԵՈԵրկրապահ կամավորականների միությունում միջոցառում էր կազմակերպվել 2015 թվականին հայոց սահմանները պաշտպանելիս զոհված զինծառայողների հարազատների համար: Ներկա էին զոհվածների ընտանիքի անդամները, եռասերունդ երկրապահը, պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, բարերար, «Ֆաստ կրեդիտ» ընկերության նախագահ Վահե Բադալյանը:
Ներկաները, հյուրերը նախքան միջոցառման մեկնարկը ծաղիկներ խոնարհեցին Երկրապահ կամավորականների միության հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրու առջեւ:
Ոգեկոչման եւ աջակցման միջոցառումը սկսեց հոգեւոր հոր աղոթքով:
Բարերար Վահե Բադալյանը, ինչպես 2014-ին, այնպես էլ այս տարի մեկական միլիոն դրամ հատկացրեց 2 015 թվականին հայրենիքը կյանքի գնով պաշտպանած զինծառայողների հարազատներին: Հայրենասիրական այս նախաձեռնության կարևորության մասին խոսեց Երկրապահ կամավորակնների միության վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը:
Շարեունակությունն՝ այստեղ



