Թուրքիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի առավելագույն աճ է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի առողջապահության նախարարությունը շաբաթ օրը հաղորդել է կորոնավիրուսի 12381 նոր դեպքի մասին, ինչը հանրապետության համար ամենաբարձր օրական ցուցանիշն է մայիսի 12-ից ի վեր:
«Անցած 24 ժամվա ընթացքում արվել է 221 463 թեստ, հայտնաբերվել է 12381 դեպք [կորոնավիրուսային վարակի]: 58 մարդ մահացել է: Այժմ մահացությունների ընդհանուր թիվը 50450 է, իսկ վարակվածների թիվը՝ 5,514 միլիոն», - ՏԱՍՍ-ի հաղորդմամբ` հայտնել են նախարարությունից:
Նախօրեին Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան կրկին կոչ է արել երկրի բնակիչներին պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Շաբաթ օրը նա նաև հիշեցրել է, որ կորոնավիրուսային վարակի դեպքերի թվի աճը կարող է ազդել հոսպիտալացման մակարդակի վրա:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



