Երևան, 24.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Պատերազմից երբեք չեմ փախնի, իմ պատիվն ամեն ինչից թանկ է». նահատակված Նարեկ Մանուկյանի մասին պատմում է մայրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նարեկը պատերազմի ժամանակ ասում էր՝ ամեն  ինչի պատրաստ ենք հայրենիքի համար: Մերժել է ցանկացած առաջարկ, որը եղել է առաջնագծից փախնելու մասին:  Ասել է՝ երբեք չեմ անի այդպիսի բան, իմ պատիվն ամեն ինչից թանկ է: 44-օրյա Արցախյան պատերազմի ժամանակ հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված 19-ամյա զինծառայող Նարեկ Մանուկյանի մասին Tert.am-ին պատմել է հերոսի մայր Մարինա Հովասափյանը, ուսուցիչ Կարինե Աշոտովնան և Նարեկի դպրոցական տարիներից ծնողկոմիտեի նախագահ Լյուբա Միրզոյանը:

Նարեկը միակողմանի ծնողազուրկ էր, տան ավագ որդին, չորս տարի առաջ կորցրել էր հորը: Նա սովորել է Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում, որից հետո 2018 թվականին ավարտելով 12-ամյա կրթությունը՝ ուսումը շարունակել է Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցում, ապա ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական համալսարանի Ճարտարապետաշինարարական ֆակուլտետի դիզայնի բաժինը։ 

Հերոսը զբաղվել է անիմացիաներով և թարգմանություններ արել, ինչի համար նրան շնորհվել են մրցանակներ։ Մայրը պատմում է՝ տղան հրաշալի նկարում էր, գծագրում, նպատակ ուներ հոր գործը շարունակել. Հայրը հագուստի դիզայներ և մոդելավորող էր: Նարեկը նվագում և երգում էր, զբաղվում լողով, շատ էր սիրում կարդալ տարբեր լեզուներով։

Նարեկի դպրոցական տարիներից ծնողկոմիտեի նախագահ տիկին Լյուբան նշում է, որ Նարեկը յուրահատուկ է եղել դեռ առաջին դասարանից ու հայացքով անգամ հասուն տղա էր: «Հետ եմ նայում ու հիշում եմ, որ նրա աչքերը թախծոտ ու մտածկոտ էին: Նարեկի մասին անցյալով խոսել չի լինում: Նրանց դասարանում հիմնականում աղջիկներ էին, տղաները քիչ էին, իսկ Նարեկը նույն ժամանակ իր վրա պատասխանատվություն էր վերցրել պաշտպանել բոլոր աղջիկներին, իրենց դասարանի տղաներն էլ չարաճճի էին, իսկ Նարեկը չարաճճիի հետ չարաճճի էր, բայց նույն ժամանակ շատ հավաքված էր»:

Տիկին Մարինան նշում է, որ որդին երաժշտական մեծ ճաշակ ուներ, որն էլ ժառանգել էր ծնողներից: «Ինքնել կիթառ էր նվագում, սովորել և ավարտել էր: Շատ կամեցող էր, ինչ որ սովորում էր անպայման ընկերերին ոգևորում ու հետը տանում էր, ուզում էր, որ նրանք էլ զարգանային: Միշտ  ձգտում էր բարձունքների, որպեսզի շատ բան ունենար տալու մարդկանց:  Կիսվում էր իր գիտելիքներով և միշտ պաշտպանում էր թույլերին: Շատ խղճով Էր մի մրջյուն չէր տրորի: Շատ կենսուրախ և հումորով էր, լավ նմանակումներ էր անում և բոլորին դիպուկ կեղծանուններ կնքում»:

Մայրն ասում էր, որ Նարեկը երբեք մենակ չէր մնում,  ատ ընկերներ ուներ, հյուրասեր էր: «Երբեմն  կատում էի, որ իրերը չկան, հետո պարզում էի, որ նվիրել է ընկերներին: Ում ինչով կարողանում, օգնում էր: Զինակից ընկերները պատմում են, որ բանակում և պատերազմի ժամանակ բոլորի համար մեծ եղբայր էր: Ասում են՝ մեր մասին մեզնից շատ էր մտածում: Լինելով ջոկի հրամանատար՝ իր պարտքն է համարել ապահովել անվտանգությունը: Մի քանի անգամ վտանգելով իր կյանքը՝ իր վրա է վերցրել  որքի ողջ պատասխանատվությունը և խելամտորեն կարգավորել իրավիճակը»,- պատմել է մայրը:

Նարեկի դասղեկ Կարինե Աշոտովնան պատմում է, որ տղան տաղանդավոր էր, շնորհալի, բարի ու բոլորին օգնության հասնող.«Նարեկը տարբերվում էր բոլորից, նրա հայրենասիրությունը հենց դպրոցական տարիքից էր երևում, նրա պահվածքն արդեն ցույց էր տալիս, որ հայրենիքի համար է ապրում, հայրենիքին պիտանի լինելու համար է ապրում: Նա կարող էր ազատվել պարտադիր ծառայությունից, որովհետև տեսողության խնդիր ուներ, բայց գնաց, որովհետև այդպես էր պետք»:

Մայրն ասում է՝ Նարեկը զարմանալի ինքնավստահություն ուներ. «Երթուղայինների  մեջ երբեք չէր նստում, որքան էլ, որ ստիպեի, միշտ զիջում էր իր հերթը՝ տեղը տալով կանանց, մեծերին և փոքրերին: Երբեք փողոցն  անթույլատրելի հատվածով չէր անցում,  որքան էլ ուշանար: Դրսում  կամ քաղաքից դուրս գտնվելիս նույնիսկ մեկ մաստակ գետնին չէր նետում, ընկերներին էլ նույնը թույլ չէր տալիս: Հետը մի տոպրակ էր պահում աղբը հավաքում, այնքան, մինչև մի աղբարկղ գտնելը, ասում էր՝իմ պատվից վեր չէ»:

Մոր խոսքով՝ որդին ամեն ինչ մտածված էր անում, սնվելիս նույնիսկ հաշվարկում էր ծամելը, կերակրի արդյունավետությունը, սննդի կալորիականությունը և ընտանիքի անդամներին էլ սննդակարգ էր թելադրում:

Միրզոյան Լյուբան շեշտում է, որ Նարեկը ինչպես մյուս հերոսներն իր տեսակով հատուկ էր. «Նրա մասին խոսելիք միշտ հուզվում եմ, բայց չեմ կարողանում նրան չհիշել, որովհետև նա առանձնանում էր դասարանում, իր քայլերն այնպիսինն էին, որ հստակ երևում էր՝ ամեն քայլի համար պատասխանատու է, կշռադատող էր: Իր դասընկերուհիներին տուն էր ճանապարհում, որ մեկը չնեղացնի: Ցավում եմ, որ նա այլևս ներկա չէ, բայց հստակ կարող եմ ասել՝ Նարեկը գիտեր, թե ինչի համար է ծնվել»:

Նա նպատակ ուներ սովորել Եվրոպայում: «Ասում էր՝ ես պետք է հայտնի դառնամ , պետք է դու հպարտանաս իմ գործերով,  մամ,  ամեն ճաշից հետո ձեռքս համբուրում էր և շնորակալություն ասում: Ասում էր՝ ես իմ մամային թագուհու պես պետք է պահեմ: Վարդեր էր սիրում և սիրով նվիրում հաճախ»,- պատմում է մայրը:

Նարեկը բանակ է զորակոչվել 2019 թվականի հունվարին: Երեք ամիս  ապանի զորամասում ծառայելուց հետո տեղափոխել է Կուբաթլույի  (Սանասար) N զորամաս,  որտեղ էլ ծառայել մնացած ամիսները:

Ծառայության ընթացքում Նարեկի ցուցաբերած բարձր պատրաստվածության և ամուր կամքի շնորհիվ նրան կրտսեր սերժանտի կոչում են տվել: Մայրն ասում է՝ Նարեկն առողջական խնդիրներ ուներ, հարավորություն ուներ ազատվելու ծառայությունից, բայց կտրականապես որոշեց՝պետք է ծառայի:

«Նարեկը  ջոկի հրամանատար էր, վայելում էր ինչպես հրամանատարական կազմի, այնպես էլ համածառայակիցների սերն ու հարգանքը։  Ծառայակիցները պատմում են,  որ նա յուրահատուկ էր իր դրական, բանիմաց, խելացի, առաջնորդի ձիրք ունեցող, պահանջկոտ, սակայն չափազանց բարի կերպարով։  Ընկերներն ասում են, որ իրենից շատ բան կար սովորելու: Որդիս հմտորեն տիրապետել է իր զենքին՝ նռնականետին և պատերազմի ժամանակ բազում դիպուկ հարվածներ է հասցրել թշնամուն»,-ասում է մայրը:

Պատերազմի սկսվելու օրվա վաղ առավոտից Նարեկի զորքը տեխափոխվել է Ջաբրայիլի (Ջրականի) դիրքեր, որտեղ թեժ մարտերի ժամանակ Նարեկն իր ջոկատով մի քանի օր գտնվել է շրջափակման մեջ: Սակայն հետո մի կերպ կիլոմետրեր ոտքով կտրել, անցնելով՝ հասել են իրենց Կուբաթլույի զորամաս:

«Նարեկս 25 օր շարունակ առանց հանգստի  պայքարել է թշնամու դեմ, ամենուր առաջնագծերում է եղել: Հոկտեմբերի 17 -ին նահանջի հրաման ստանալով՝ Նարեկի զորքը տեղափոխել է Գորիս, որտեղից էլ անցել է Խնձորեսկի դիրքերի պաշտպանությանը: Պատերազմի ժամանակ զանգում էր տուն,  հույս տալիս, թե ամեն բան լավ է լինելու: Վերջին անգամ տղայիս հետ խոսել եմ հոկտեմբերի 21-ին գիշերը 22:00-ի սահմաններում:  22-ի առավոտյան՝ ժամը 6:46 ականի պայթյունից մահացու վիրավորվել է որդիս: Առաջինը զինակիցներն են իրեն հասել օգնության»,-ասում է մայրն ու նշում, որ որդու զոհվելու օրը իր ծառայության ավարտին մնացել էր ուղիղ 100 օր:

Հերոսն ընկել է հոկտեմբերի 22-ի առավոտյան թշնամու կողմից արձակված կասետային ականի պայթյունից, իսկ բեկորային հարվածը եղել է սրտի հատվածում:

Նարեկի ուսուցիչը վշտով է նշում, որ Նարեկի ֆիզիկական կյանքն այլևս ավարտված է. «Ցավալի է, որ Նարեկի կյանքն այդքան կարճ տևեց, որովհետև նա հայրենիքի համար կարևոր և մեծ մարդ կարող էր դառնալ: Դեռ շատ ենք ցավելու կատարվածի համար, որովհետև այդպիսի երեխաներին կորցնելուն համակերպվելը հնարավոր չէ»:

Տիկին Աշոտովնան հիշում է՝ Նարեկի հետ վերջին անգամ խոսել է դպրոցի ավարտական միջոցառմանը, Նարեկը հենց ավարտական միջոցառմանը երգել է հայրենասիրության մասին երգ, առանց որևէ մի րոպե մտածելու՝ պատրաստակամորեն ասել է, որ կերգի բեմից: «Սա էլ էր ցույց տալիս նրա մարդ տեսակը, նրա պատրաստակամ լինելը: Նա մի մարդ էր, որ իր շրջապատում ամեն ինչ փոխում էր դեպի միայն դրականը: Նա իրական հերոս է և ցավում եմ, որ այն սերը, որ ունենք նրա հանդեպ, այն գովեստի խոսքերը ասում ենք նրան, նա չի լսում: Եթե Նարեկն այսօր լինել ու տեսներ պատերազմի այս ավարտը, վստահ եմ, որ մինչև վերջ կասեր, որ մենք դեռ հասնելու ենք մեր հաղթանակին: Նարեկը հրաշք բալիկ էր և ավելի մեծ պայծառ հրաշք կլիներ, եթե կյանքը չավարտվեր»,- պատմում է ուսուցիչը:

Տիկին Մարինան նշում է, որ եթե Նարեկը հրաշքով պատերազմից վերադառնար, նա առաջին հերթին կայցելեր Եռաբլուր՝ իրենից առաջ զոհված իր մտերիմ ընկերոջ շիրիմին և մյուս մեր հերոս քաջորդիներին ՝ հարգանքի տուրք մատուցելու, հետո նրանց ընտանիքներին. «Երբեք չէր պարծենա իր սխրագործություններով, այլ կհպարտանար իր հերոս ընկերներով և իր պաշտպանած հայրենիքով: Շատ բան կունենայինք զրուցելու, խորհելու, հիշելու և զղջալու նաև:  Ցավոք մեզ բախտ չվիճակվեց ապրելու այդ բերկրանքը և այսօր և ընդմիշտ այլևս պետք է ապրենք իրենից թողած կարճ, բայց օրինակելի և բովանդակալից վառ հուշերով: Եվ պետք է ամեն օր խոսենք, հիշենք, պատմենք նրա մասին և սերնդեսերունդ փոխանցենք նրա տեսակի և հերոսությունների մասին»:

Հերոսը հուղարկավորվել է հոկտեմբերի 24- ին Եռաբլուր պանթեոնում: Հետմահու պարգեվատրվել է ՀՀ «Հերոսի պատվոգրով» և «Մարտական ծառայություն» մեդալով։

Ինչպիսի՞ օգոստոս է սպասվում Հայաստանում. շոգ, թե՞ անձրևոտՏուրիստական փաթեթներ, կեղծ ամրագրումներ․ տասնյակ քաղաքացիներ խաբվել են Hetq.am Ցանկացած երկիր, որը կմասնակցի ԱՄՆ-ի ագրեuիային Իրանի դեմ, կդառնա իրանական ԶՈւ-ի օրինական թիրախ. Արաղչի «TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. Տիգրան ԴումիկյանՔաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ «ՃՈ»-ի անունից Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Տատյանա Կիմ ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆԻ բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքերը» Օհանով փողոցում «Ford Fusion»-ում հրդեհ է բռնկվել․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը Հարսնաքույրը հաշմանդամ է մնացել հարսանեկան ավանդույթի պատճառովԱմեն կալանքի հետևում կան սպասող երեխաներ, կանայք,. բացեք ձեր աչքերը. Նարեկ Կարապետյան ԵՄ-ն ավելի քան 890 միլիոն եվրոյով տուգանել է Google-ին Հուլիսի 25-ին, Սիրահարների այգում տեղի կունենա հանրային քննարկում «Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում» թեմայովՆավերին, բեռներին կամ դրանց առնչվող որևէ բանի հասցրած ցանկացած և բոլոր վնաuները վճարվելու են իրանական այն գումարներով, որոնք ԱՄՆ-ն ունի իր տրամադրության տակ. Թրամփ Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստներում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի հարձակման պատճառով «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն ուղիղ մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված էԻրանի ԶՈւ-ն գիշերը ԱԹՍ-ների միջոցով hարվածներ է hասցրել Բահրեյնում և Հորդանանում ԱՄՆ-ի բազաներին ԱՄՆ ԶՈւ-ն 13-րդ գիշերն անընդմեջ hարվածներ է hասցրել Իրանին Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Մանկապարտեզի աշխատակիցը դատապարտվել է երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների համար Մուրացանի փողոցում հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող 2 հետախուզվողի հայտնաբերեցին Դիլիջանում․ Տեսանյութ Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Իրանը հայտարարել է տարածաշրջանի որոշ երկրներին հնարավոր հարվածների մասին Դե լա Ֆուենտեն պատմել է՝ ինչ է ասել իրեն Ինֆանտինոն ԱԱ չեմպիոն դառնալուց հետո Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԻրանը և Սաուդյան Արաբիան պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան․ Պեսկով Ավետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանՄեծ Բրիտանիան և Ֆրանսիան փակում են իրենց դեսպանատները Թեհրանում