Ավտովթար-վրաերթ Երևանում․ Շենգավիթում բախվել են BMW-ն ու Opel-ը. Opel-ն էլ վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր, հուլիսի 24-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 11։40-ի սահմաններում Բագրատունյանց-Սողոմոն Տարոնցի փողոցների խաչմերուկում բախվել են Opel և BMW մակնիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով Opel-ն առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել հետիոտնի համար նախատեսված վայրով անցնող 3 հետիոտնի, ապա բախվել մայթեզրին տեղադրված էլեկտրամատակարարման համար նախատեսված երկաթյա արկղին և ծառին։
Վրաերթի ենթարկված 3 քաղաքացիները, Opel-ի վարորդն ու նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ Վ․ Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



