Ճապոնիան նոր տարածքային պահանջներ է ներկայացրել ՌԴ-ին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնիան նոր տարածքային պահանջներ է առաջադրել Ռուսաստանի դեմ. դրանք վերաբերում են Արևմտյան Անտարկտիդայի տարածքին, գրում է lenta.ru-ն` վկայակոչելով Ճապոնիայի պետական գործակալության Բևեռային հետազոտությունների ազգային ինստիտուտի զեկույցը:
Զեկույցում ասվում է, որ 1911-1912 թվականներին Արևմտյան Անտարկտիկա ճապոնական արշավախումբ է այցելել, ուստի այժմ Տոկիոն Մերի Բիրդի Երկրի ափին գտնվող «Ռուսկայա» կայանը համարում է անօրինական:
Ընդ որում, գրում է աղբյուրը, Մերի Բիրդի Երկրի և Էլսվորթ Երկրի ափերը հայտնաբերել են ռուս ճանապարհորդներ ծովակալներ Թադեուս Բելինգսհաուզենը և Միխայիլ Լազարևը 1820 թվականին:
Բացի այդ, ՌԴ-ի և Ճապոնիայի միջև շարունակում է չլուծված մնալ Կուրիլյան կղզիների հարցը:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



