Իրանը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է անում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը կոչ է անում շտապ վերականգնել խաղաղությունը Հարավային Կովկասում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով իրանական «Irna» գործակալությանը, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն՝ անդրադառնալով վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճին:
Նա ափսոսանք է հայտնել երկու կողմերի զինծառայողների զոհվելու եւ վիրավորվելու կապակցությամբ և ընդգծել Հայաստանի ու Ադրբեջանի զսպվածության և երկու երկրների միջև սահմանային վեճերի կարգավորման անհրաժեշտությունը:
Խաթիբզադեն նաև հայտնել է Իսլամական Հանրապետության պատրաստակամությունը` Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու հարցում:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



