Երևան, 24.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երասխի գյուղապետին, պարզվում է, թշնամու 7 փամփուշտ է դիպել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 19-ի լարված գիշերը պարզվում է Երասխի գյուղապետի մարմնին թշնամու զենքից 7 կրակոց է դիպել: Ընդ որում, 7 արձակած փամփուշտից 6-ը հենց որովայնի ու սրտի շրջանում։ Բարեբախտաբար, Ռադիկ Օղիկյանը ողջ է մնացել հագին ունեցած զրահաբաճկոնի շնորհիվ։

Յոթերորդ դիպուկ թիրախավոված  կրակոցով թշնամին, այդուհանդերձ, հաջողել է գյուղապետ Օղիկյանի ուսը վնասել։

Բեկորային վնասվածքից բացի, մարմնի մյուս հատվածներում ևս բաց վնասվածքներ կան, բայց դրանք թեթև են ու դեռ պարզված  չէ՝ ստույգ ի՞նչ զինատեսակով է թշնամին այդ օրը հայկական բնակավայրի ուղղությամբ կրակոց արձակել:

Yerevan.Today-ի հետ  զրույցում Ռադիկ Օղիկյանի մարմնական վնասվածքները այսպես են նկարագրում նրա ընկերները և Աստծուն փառք են տալիս, որ Օղիկյանը զրահաբաճկոնով է այդ օրը մարտական հենակետերին մոտեցել՝ բռնկված հրդեհը մարելու նպատակով, հակառակ դեպքում վստահ են՝ ողջ չէր մնա։

«Հագիս բրոնիկը չլիներ, ողջ չէի մնա, Աստծո կամքով փրկվեցի։ Եկող շաբաթ, երբ դուրս գրվեմ հիվանդանոցից , որոշել եմ գառ մատաղ անել, տանը հարազատներով կհավաքվենք, ինչպես ասում են՝ երկրորդ ծնունդս նշելու»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Ռադիկ Օղիկյանը՝ միաժամանակ հաստատելով, որ հագի զրահաբաճկինին 5-6 փափմփուշտի հետքեր են եղել։

Օղիկյանի խոսքով, երկրորդ բարեբախտությունն այն էր, որ այդ գիշեր կրակահերթից բռնկված դաշտերի կրակը  մարելու համար ինքը ջրի պոմպը տեղ է հացրել ծառայողական «Լադա 07» մակնիշի մեքենայով։ Ասում է՝ եթե այդ լարված պահին անզգուշորեն անձնական «Նիվա»-ով դիրքին մոտենար, թշնամին կֆիքսեր, մեքենան գուցե պայթեցներ շատ արագ, մինչդեռ 07-ը ցածր է, ղամիշները ծածկում էին մեքենան թշնամու դեսադաշտից։

Չարաբստիկ գիշերվա տեսարանից Օղիկյանը շատ բան չնկարագրեց, բայց հիշում էր, որ իր վիրավավորումից հետո տղաների ակտիվ փոխհրաձգոթյան պայմաններում մի կերպ կարողացել են իրեն դեպի թիկունք մոտեցնել, որպեսզի տեղափոխեն Երևան։

Ի դեպ Ասղիկ ԲԿ ում Երասխի գյուղապետին վիրահատել է բկ փոխտնօրեն Արշակ Մնացականյանը, ով հայտնի քաղաքական գործիչ Արփինե Հովհաննիսյանի ամուսինն է։

Բժիշկը մեզ հետ զրուցում բավարար գնահատեց Օղիկյանի վիճակը՝ ասելով, որ մկանային վնասվացք կա, բայց հետևանք չի կարող առաջացնել։ «Վերականգնողական կուրսերի անհրաժեշտություն չկա, վնասվածքը խորը չէ։ Այնպես որ, երկու օրից, ենթադրում եմ, պարոն Օղիկյանը դուրս կգրվի մեր հիվանդանոցից ու կվերադառնա բնականոն կյանքի»,- ասաց Մնացականյանը։

Ի՞նչ վիրուսներ են շրջանառվում Հայաստանում․ Past.am-ը ներկայացնում է, ինչից է պետք զգուշանալԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի դեմ. Reuters Ընդդիմությունը հաջողության հասնելու համար պետք է փոխի ժողովրդի հետ խոսելու իր տեխնիկաները և կիրառի նոր մեթոդներ. Արեգ ՍավգուլյանՈւրիշ պետության ակտիվների առգրավումը՝ ապագա պահանջները վճարելու համար, վտանգավոր նախադեպ է. Արաղչի «Պատանի երկրաբանի ճամբար». ինչպես է Քաջարանում փոխվում երիտասարդների պատկերացումը հանքարդյունաբերության մասին Ավետիք Չալաբյանին կալանավորեցին նրան լռեցնելու և քաղաքական ակտիվ գործունեությունից զրկելու համար. Անահիտ ԱդամյանԻնչպիսի՞ օգոստոս է սպասվում Հայաստանում. շոգ, թե՞ անձրևոտՏուրիստական փաթեթներ, կեղծ ամրագրումներ․ տասնյակ քաղաքացիներ խաբվել են Hetq.am Ցանկացած երկիր, որը կմասնակցի ԱՄՆ-ի ագրեuիային Իրանի դեմ, կդառնա իրանական ԶՈւ-ի օրինական թիրախ. Արաղչի «TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. Տիգրան ԴումիկյանՔաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ «ՃՈ»-ի անունից Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Տատյանա Կիմ ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆԻ բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքերը» Օհանով փողոցում «Ford Fusion»-ում հրդեհ է բռնկվել․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը Հարսնաքույրը հաշմանդամ է մնացել հարսանեկան ավանդույթի պատճառովԱմեն կալանքի հետևում կան սպասող երեխաներ, կանայք,. բացեք ձեր աչքերը. Նարեկ Կարապետյան ԵՄ-ն ավելի քան 890 միլիոն եվրոյով տուգանել է Google-ին Հուլիսի 25-ին, Սիրահարների այգում տեղի կունենա հանրային քննարկում «Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում» թեմայովՆավերին, բեռներին կամ դրանց առնչվող որևէ բանի հասցրած ցանկացած և բոլոր վնաuները վճարվելու են իրանական այն գումարներով, որոնք ԱՄՆ-ն ունի իր տրամադրության տակ. Թրամփ Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստներում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի հարձակման պատճառով «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն ուղիղ մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված էԻրանի ԶՈւ-ն գիշերը ԱԹՍ-ների միջոցով hարվածներ է hասցրել Բահրեյնում և Հորդանանում ԱՄՆ-ի բազաներին ԱՄՆ ԶՈւ-ն 13-րդ գիշերն անընդմեջ hարվածներ է hասցրել Իրանին Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Մանկապարտեզի աշխատակիցը դատապարտվել է երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների համար Մուրացանի փողոցում հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող 2 հետախուզվողի հայտնաբերեցին Դիլիջանում․ Տեսանյութ Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Իրանը հայտարարել է տարածաշրջանի որոշ երկրներին հնարավոր հարվածների մասին Դե լա Ֆուենտեն պատմել է՝ ինչ է ասել իրեն Ինֆանտինոն ԱԱ չեմպիոն դառնալուց հետո Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել