Արթուր Մանուկյանը՝ նախարա՞ր
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Իրավունք» թերթը գրում է. «Դերասան, ռեժիսոր, երաժիշտ, դեռևս նաև պատգամավոր Արթուր Մանուկյանը, որը 2018 թվականին տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» հետո դարձավ Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր, այս անգամ որոշել է իր տեղը զիջել առավել հմուտ և փորձառու քաղաքական գործիչների։ Համենայնդեպս, դերասանն իր նեղ շրջապատում այդպես է ասում։
Ավելի վաղ «Իրավունքը» գրեց, որ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Նիկոլ Փաշինյանին չի գոհացնում, իսկ ահա Փաշինյանը որոշել է ազատվել Դումանյանից։ Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ որոշել է, թե ով պետք է փոխարինի Դումանյանին։ ԿԳՄՍ-ի մեր աղբյուրների պնդմամբ՝ նախարարի հավանական թեկնածուն դերասան, ռեժիսոր, երաժիշտ Արթուր Մանուկյանն է»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



