Ռոնալդուն հանդիպել է Բեյրութի ահաբեկչությունից տուժած 3-ամյա երեխային
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հանդիպել է Բեյրութի ահաբեկչությունից տուժած 3-ամյա երեխային: Վկայակոչելով Sports.ru-ն, ահաբեկչության արդյունքում ծնողներին կորցրած 3-ամյա Հայդարը հիվանդանոց է տարվել Մադրիդի «Ռեալ»-ի համազգեստով:
Տեղի լրագրողներից մեկը, իմանալով երեխայի պատմության մասին, «Թվիթեր»-ում ֆլեշմոբ է կազմակերպել` «Քրիշտիանու, հանդիպիր Հայդարի հետ» խորագրով: Ռոնալդուն, տեղեկանալով երեխայի պատմությանը, Հայդարին հրավիրել է «Ռեալ»-ի սուրբծննդյան ընթրիքին: Երեխան դեկտեմբերի 20-ին մարզադաշտից կհետևի Իսպանիայի առաջնության «Ռեալ»-«Ռայո Վալեկանո» հանդիպմանը:
Բեյրութում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է ավելի քան 40, վիրավորվել շուրջ 200 մարդ:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
5
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու



