Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Այս ամենն ուղղված է Սյունիքի դեմ և տեղավորվում է քաղաքական հետապնդումների շղթայի մեջ». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կառավարությունը դեռ հուլիսի 12-ին հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որի ընդունումը, ըստ հիմնավորման, պայմանավորված է Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների՝ պղնձի և մոլիբդենի խտանյութի, ֆեռոմոլիբդենի արտաքին առևտուրը կանոնակարգելու անհրաժեշտությամբ։ Պղնձի և մոլիբդենի միջազգային բարձր գների հիմնավորմամբ առաջարկվում է այդ պարագայում սահմանել պետական տուրք պղնձի, մոլիբդենի խտանյութի և ֆեռոմոլիբդենի՝ դեպի երրորդ երկրներ արտահանելու լիցենզիաներ, թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ֆինանսների հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանի հետ խոսել ենք նշվածի ազդեցության ու հնարավոր ռիսկերի մասին: Մինչ նախաձեռնությունը դիտարկելը տնտեսական ազդեցությունների համատեքստում՝ ոչ պակաս էական է հասկանալ նշվածի քաղաքական ենթատեքստը: Հարցին՝ այստեղ քաղաքական բաղադրիչ, այնուամենայնիվ, կա՞, թե՞ ոչ, Արմեն Գրիգորյանը մի քանի հանգամանք առանձնացրեց:

«Հանքարդյունաբերության ոլորտը մեր երկրի տնտեսության առաջատար ճյուղերից է: Պատահական չէ, որ հանքարդյունահանող ընկերությունները խոշոր հարկ վճարողների ցուցակում առաջատար դիրքեր են զբաղեցնում: Իսկապես, հարցն ունի երկու բաղադրիչ՝ տնտեսական և քաղաքական: Ընդ որում, քաղաքական ասելով՝ նկատի չունեմ երկրում վարվող տնտեսական քաղաքականության կոնտեքստը, այլ այն, որ իշխող վարչախումբն ունի ընդգծված վերաբերմունք Սյունիքի հանքարդյունահանող ընկերությունների, մասնավորապես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նկատմամբ: Կարծում եմ՝ բոլորս հիշում ենք, թե ինչպիսի բառամթերքով և տոնայնությամբ էր մուրճը թափահարում և սպառնում ժանգոտ մեխերի նման քաշել և դուրս նետել: Մետալուրգիական հանքարդյունաբերության ոլորտը մուրճով չես կարող կարգավորել, այստեղ խելք է պետք, մասնագիտական քննարկումներ, համակարգային կոմպլեքս լուծումներ և հստակ նպատակ: Նպատակները պայմանականորեն նույնպես բաժանված են երկու մասի՝ ճնշումներ գործադրել ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց նկատմամբ և հավաքագրել ավելի շատ գումարներ: Ի վերջո, նախագիծն անցել է երկու ընթերցում, բայց քննարկում, ըստ էության, տեղի չի ունեցել, կողմ է քվեարկել միայն «Իմ քայլը» խմբակցության 71 պատգամավոր, դեմ քվեարկող չի եղել: Սա նույնպես ինչ-որ կերպ բնութագրում է առկա իրողությունները»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Գրիգորյանը:

Անդրադառնալով, մասնավորապես, գունավոր մետաղների բորսայական գների աճին ու հարցին՝ նաև այդ առումով որքանո՞վ է հիմնավորված ու արդարացված այս նախաձեռնությունը, տնտեսագետը նշում է. «Նախագծով բերվել էր նման հիմնավորում: Հղում անել համաշխարհային շուկայում գների որոշակի տատանմանը և փոփոխության ենթարկել «Պետական տուրքերի մասին» ՀՀ օրենքը՝ կնշանակի որդեգրել որոշակի նախադեպային սկզբունք: Հետևաբար, կարող է հարց առաջանալ, եթե նավթի գներն ընկնեն՝ կարո՞ղ է փոխվել դրանց վերագրելի արտադրանքի ակցիզային հարկը, կամ եթե գունավոր մետաղների համաշխարհային գների նվազում տեղի ունենա, ի՞նչ պետք է անել, նորի՞ց վերանայել պետական տուրքերի դրույքաչափերը: Ինձ համար այս մոտեցումը հասկանալի չէ: Այս ոլորտում չի կարելի լուծումներ տալ՝ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից, այն պետք է հայեցակարգերի հիմքերի վրա դրվի»:

Ա. Գրիգորյանն ընդգծեց, որ առկա են ևս մի քանի կետեր, համաձայն որոնց՝ մուտքագրված գումարները պետք է օգտագործվեն կանաչ տնտեսության և կայուն զարգացման երկարաժամկետ նպատակի խթանմանն ուղղված քաղաքականության մշակման ու իրականացման համար: «Այստեղ այդ քաղաքականության հստակեցման կարիքը կա, կամ եթե մշակված փաթեթ դեռևս չկա և հայտնի չէ, թե որ մարմինն է մշակում, որտե՞ղ են օգտագործվելու կամ օգտագործվելո՞ւ են արդյոք: Շատ հեղհեղուկ միտք է: Կամ ի՞նչ ասել է մաքուր տեխնոլոգիաների կիրառմամբ՝ հանքարդյունաբերության և գունավոր մետալուրգիայի ոլորտների հեռանկարային զարգացում: Եթե նկատի են ունեցել խտանյութից մետաղի կորզման և վերջնարդյունքի ստացման գաղափարը, ապա այստեղ նույնպես պետք են հաշվարկներ, թե որքան ներդրում, հանքահետազոտության արդյունքների ինչպիսի պատկերի դեպքում է դա հնարավոր»,-ասաց մեր զրուցակիցը:

Իսկ թե, մեծ հաշվով, ի՞նչ ազդեցություն ու ռիսկեր կան՝ Ա. Գրիգորյանը պատասխանեց. «Ինչպես արդեն ասացի կամ, ավելի ճիշտ, որպես հարցեր ձևակերպեցի այն խնդիրները, որոնք կարող են առաջանալ, ապա պետք է եզրակացնել, որ գործ ունենք խոր դիլետանտության հետ: Հարվածելով կոնկրետ գործող ոլորտին առանց ամբողջական լուծումների փաթեթների՝ կնշանակի ստեղծել նոր խնդիրներ: Եթե ոլորտից գլուխ չեք հանում, մատով մի կպեք: Ցանկացած մարդ կարող է նստել և ինտերնետից հանել լոնդոնյան բորսաների գներն ու շարադրել հիմնավորումներում, թե բա՝ գիտեք, գինը թանկացել է, բայց դրանից պետության օգուտները չեն ավելացել: Սա բավարար չէ, ոլորտի կայունությունը նույնպես առաջնահերթություն է: Խնդիրը պետք է դիտարկել սոցիալական ներառականության և երկրում վարվող կոշտ նեոլիբերալ տնտեսական քաղաքականության լույսի ներքո: Սկզբի համար հետ բերեք պրոգրեսիվ հարկման համակարգը, նոր մարդկանց սոցիալական խնդիրների հետևում թաքնվելով՝ մտեք քչից-շատից կայուն ոլորտներ: Ռիսկը ոլորտի ցնցումն է, իր բացասական հետևանքներով հանդերձ»:

Արմեն Գրիգորյանի հետ զրույցում անդրադարձանք այն երևույթին, ըստ որի՝ վերջին շրջանում խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված ընկերություններ հայտնվում են իշխանության թիրախում: Խոսքը հատկապես Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի մասին է, որի գործունեությունն անգամ, ըստ հայտարարությունների, վտանգված է:

Հարցին՝ ի՞նչ էֆեկտ է այս ամենն ունենալու նաև օտարերկրյա ներդրումների առումով, նման գործընթացներն առհասարակ ինչպիսի՞ ֆոն են ստեղծում՝ մեր զրուցակիցը պատասխանեց. «Սկզբի համար ասեմ, որ սույն փոփոխությունը ազդեցություն ունի բոլոր մետալուրգիական կոմբինատների վրա, որոնցից են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, «Թեղուտ» ՓԲԸ-ն, «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն, «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն: Լավ հարց է, այդ հարցը պետք է տալ Ամուլսարը շահագործել փորձող «Լիդիան Արմենիա» ընկերությանը: Օտարերկրյա ներդրողներին վանող գործելաոճ է: Որևէ ներդրող, եթե իմանա, որ ԱԱԾ-ով «կուլտուրական» ներխուժում են ձեռնարկություններ, ապա լուրջ մտածելու բան ունի: Հրատապ բերել արտահերթով արագ-արագ երկու ընթերցմամբ քվեարկել, զուգահեռ մտնել կոմբինատ և փորձել ստեղծել վախի ու բռնաճնշումների մթնոլորտ, սա որևէ լավ տեղ չի տանի: Կարծում եմ, որ այս ամենն ուղղված է Սյունիքի դեմ և տրամաբանորեն տեղավորվում է վերջին շրջանում քաղաքական հետապնդումների շղթայի մեջ: Հայաստանում բիզնեսն ուժային կառույցներով ստուգելու անհրաժեշտություն չկա և չի էլ կարելի, իսկ այնպիսի հսկա ոլորտների լուծումները, ինչպես հանքարդյունաբերության ոլորտն է, պետք է երկար մասնագիտական քննարկման արդյունքում ծնվեին»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քիչ առաջ ուժեղ կարկուտ է տեղացել Լոռու մարզում. Սուրենյան Տեղի է ունեցել Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հեռախոսազրույցը Հետաքրքիր կլինի իմանալ պետական բյուջեից արված «անօրինական ծախսերի» ընդհանուր չափը. Աննա ԿոստանյանԱդրբեջանը վճռականորեն դատապարտում է անհայտ անձանց կողմից ՌԴ-ում մեր դեսպանության հյուրատան առջև մեր երկրի դեմ ուղղված uադրիչ բնույթի պատկերների տեղադրումը. Ադրբեջանի ԱԳՆ Խաղաղություն բոլորս ենք ուզում, բայց այն պիտի հիմնված լինի գործուն երաշխիքների վրա. Անուշ ՄիրզոյանԻսրայելի ՊԲ-ն ավիահարվածներն է հասցրել Լիբանանին Ադրբեջանի իշխանությունները բոլոր հնարավոր ճանապարհներով առաջ են քաշում Արևմտյան Ադրբեջանի թեզը. Արեգ ՍավգուլյանԱյսօրվա քաղհասարակությունը, ցավոք, միայն ծառայություններ է մատուցում. Անահիտ ԱդամյանՀրշեջ-փրկարարները մարել են «ՋՐՎԵԺ» անտառպարկում բռնկված հրդեհը Հայաստանում օր օրի քաղաքական հայացքներով հետապնդվողների թիվը գնալով աճում է. Արմեն ՄանվելյանԼոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում հրատապ ծրագրեր կիրականացվեն Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Ծեծկռտnւք՝ «Ֆեներբախչե»-ի ֆուտբոլիստների և «Լիոն»-ի մարզչի միջև (տեսանյութ) Որպեսզի իմ տնից Վանաձորի չեղած հատակագիծը չգտնեն ու դատեն, արդարադատությունը պետք է լինի. Ասլանյան Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու «Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը Քաղաքականությունն անձնական հաշիվներ պարզելու հարթակ չէ. սա ինձ համար կարմիր գիծ է. Իրինա Յոլյան USS Theodore Roosevelt ավիակակիրը առնվազն յոթ ամսով կտեղակայվի Մերձավոր Արևելքում Ձեր իշխանության օրոք՝ 2018-2025 թթ. ոչ մարտական պայմաններում 427 զինվոր է մահացել. Անուշ Միրզոյան Մալարիայի վարակից Ֆրանկֆուրտի օդանավակայանի աշխատակիցներ են մահացել Հայաստանում բացվել է տարածաշրջանում եզակի ջերմոցային համալիր25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել Հրդեհ Երևան քաղաքի Արցախի պողոտայում. յոթ մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր Ձեր ցուցամատը ձեզ պահեք, Մեհրիբան Ալիևայի ծննդյան օրը նվեր արեցիք՝ բանտարկեցիք Արցախի նախագահին. Էդգար Ղազարյան Վայոց ձորի մարզի Ռինդ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ Ռուսաստանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Մոսկվայում Ռումինիայի դեսպանության աշխատակցին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և այլ ծրագրերի իրականացումն ապահովելու համար կհատկացվի 1,174.7 մլն դրամ Թվերի հետևում իրականությունը կարող է բոլորովին այլ լինել․ իշխանության նոր PR-ըՌԴ-ն Հայաստանին շարունակում է համարել եղբայրական երկիր, հետևաբար մենք չենք կարող անտարբեր մնալ այնտեղ տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ. Զախարովա Օմանի ափերի մոտ արկով հարվածել են նավթատար տանկերի Հետապնդումներով ու ապօրինություններով Ալիևի ծրագրերը չեք իրականացնելու․ դրա համար ենք մենք այստեղ. Էդգար ՂազարյանՀնդկաստանի հյուսիսում ուսումնական ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է օդաչու Փաշինյանի իշխանության նոր իրականությունըՆունչակու. ինչպես թագավորի «արգելքը» ստիպեց ինքնապաշտպանության նոր միջոց ստեղծել. «Փաստ»Հայաստանը Լեհաստանում ռազմական կցորդ կունենա Մեծ Բրիտանիայում աշխարհում առաջին անգամ ուղեղի ուռուցքը հեռացվել է արհեստական բանականության օգնությամբ Չինաստանի ԱԳ նախարարությունը նշել է Ճապոնիայի հետ հարաբերություններում առկա դժվարությունները ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ բյուջեում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 օգոստոսի). Ինը բալանոց երկրաշարժ, հրդեհ «Օստանկինո» հեռուստաաշտարակում. «Փաստ»Ներկայում չին-ճապոնական հարաբերությունները բախվում են լուրջ դժվարությունների. Չինաստանի ԱԳՆ Ի՞նչ է թաքնված Փաշինյանի հայտարարությունների հետևումՄեր հազարամյա պատմության մեջ որևէ իշխանություն կաթողիկոսին չի դատել. Մենուա ՍողոմոնյանԱնկախության 35–ամյակի տոնակատարությունների համար 1.3 մլրդ դրամ կհատկացվի Ո՞ւր են տանում անշարժ գույքի շուկայի նոր «բումի» սուր կողմերը. «Փաստ»Որքա՞ն են արևային վահանակները ծառայում, հաճա՞խ են դրանք փչանում, և ի՞նչ անել դրանց հետ հետո Իրանի խորհրդարանի նախագահը ողջունել է Չինաստանի հայտարարությունը Սամվել Գրիգորյանը` ոսկե մեդալակիր Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք ՉալաբյանԱրարատի մարզում՝ Մարմարաշենում, 35-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մաhացել է ԱՄՆ զինվորականները կվճարեն 2,2 միլիարդ դոլար հինգ բազայում միջուկային ռեակտորների կառուցման համար Փաշինյանը փրկում է իրեն, իսկ վճարում է Հայաստանը. երեք պատճառ, երեք սցենար. «Փաստ»