Առուշ Առուշանյանը տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան
ՔԱՂԱՔԱԿԱՆԳորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին «Արմավիր» ՔԿ-ից տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Առուշ Առուշանյանին ԱԱԾ մեկուսարան են տեղափոխել երեկ։ Մտերիմների հետ տեսակցություններն արգելված են։
Փաստաբանը նաև նշեց, որ Գորիսում ստորագրահավաք են սկսել՝ ի աջակցություն Առուշ Առուշանյանի։
Նշենք, որ Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



