Միգրանտները զանգվածային ծեծկռտուք են կազմակերպել Մերձմոսկվայում. հնչել են կրակոցներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱշխատանքային միգրանտների մասնակցությամբ հերթական զանգվածային ծեծկռտուքն է տեղի ունեցել մերձմոսկովյան Ապրելյովկա քաղաքի բակերից մեկում:
Ինչպես գրում է mk.ru-ն, իրավապահների տեղեկություններով` հասարակական կարգի խախտմանը մասնակցել է մոտ քսան մարդ: Նրանք միմյանց ծեծել են փայտերով, շշեր են նետել իրար վրա: Ականատեսները հայտնել են նաև, որ կրակոցներ են լսել: Մինչ այժմ իրավապահները չեն պարզել, թե ովքեր են կոնկրետ կրակել և ինչ տեսակի զենքից:
Կռիվը տեղի է ունեցել հուլիսի 18-ի գիշերը: Կռվի ընթացքում վնասվել են բակում կայանված մի քանի մեքենաներ: Այժմ ոստիկանությունը պարզում է ծեծկռտուքի մասնակիցներին, կոնֆլիկտի պատճառները:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



