Ադրբեջանական զինված ուժերը գնդակոծել են Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը. կիրառվել են նաև ականանետեր. ՊՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր: Իրադրությունը, ժամը 23:00-ի դրությամբ, շարունակում է լարված մնալ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին նախազգուշացնում է, որ սահմանային ցանկացած սադրանք արժանանալու է կոշտ արձագանքի, և իրադրության սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



