Ռուսաստանը և ԱՄՆ-ն կարող են և կշարունակեն համաձայնության գալ Սիրիայի հարցով. Մարիա Զախարովա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը և ԱՄՆ-ն որոշիչ դեր են խաղացել Սիրիայի հարցով Նյու Յորքում հանդիպման կազմակերպման գործում` ցույց տալով, որ կարող են պայմանավորվել, երբ կա դրա անհրաժեշտությունը: Երկու երկրները շարունակելու են այդ գործելաոճը նաև ապագայում: Վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Սիրիայի աջակցության միջազգային խմբի կոնֆերանսը, որտեղ հավաքվել են 18 երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներ, ավարտվել է: Կոնֆերանսի ընթացքում համաձայնեցվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծը` ուղղված Վիեննայում Սիրիայի հակամարտության վերաբերյալ ընդունած փաստաթղթերում ամրագրված սկզբունքների հաստատմանը:
1
TOON EXPO 2026-ին IDBank-ը ներկայացավ հատուկ առաջարկով
2
Օնլայն վարկ AMIO Mobile-ում
3
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
4
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
5
«Հետաքրքիր ու լուռ մի կոնսենսուս է ձևավորվել հասարակության մեջ, որ Նիկոլին աջակցելը, Նիկոլ ընտրելը վ...



