Ավտոբուս է վթարի ենթարկվել. 27 մարդ մահացել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊակիստանի հյուսիսարևելյան Փենջաբ նահանգում ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 27 մարդ մահացել է, ավելի քան 30-ը` վիրավորվել: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալութունը, ուղևորատար ավտոբուսը բախվել է բեռնատարի կցասայլին:
Աղբյուրի տվյալներով` միջադեպը տեղի է ունեցել Դերա Ղազի Խան քաղաքում, երբ արագությունը գերազանցած ավտոբուսը մխրճվել է կցասայլի մեջ, որը կայանված էր ճանապարհի շրջանցիկ հատվածում: Տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոց:
Հաղորդվում է, որ ավտոբուսը Ռաջանպուր նահանգի բնակավայրից ուղևորներին տեղափոխելիս է եղել Սիալկոտ քաղաք:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



