Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի որդին դարձել է 7 տարեկան. Սիրուշոն՝ լուսանկար, Լևոնը՝ տեսանյութ է հրապարակել
ԼԱՅՖԵրգչուհի Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի ավագ որդին՝ Ռոբերտը, դարձել է 7 տարեկան: Այդ առթիվ Սիրուշոն Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում լուսանկար է հրապարակել որդու հետ և գրել. «Շնորհավոր ծնունդդ, տղաս»:
Երգչուհու ամուսինն Ինստագրամի իր էջում ևս հրապարակում է արել որդու հետ: Նա տեսանյութ է հրապարակել, որտեղ որդին նրան օգնում է՝ տալիս մուրճը: Տեսանյութին կից Լևոնը գրել է. «Ռոբի հետ կարողանում եմ կտրվել իրականությունից: Նա այսօր դարձավ 7 տարեկան»:
Նշենք, որ Լևոնն ու Սիրուշոն ամուսնացած են 2009 թվականից: Զույգն ունի ևս մեկ որդի՝ 5-ամյա Միքայելը:

1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



