Էրդողանը հուլիսի 19-ին կմեկնի Կիպրոս, որտեղ «ուրախալի լուր» կհայտնի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն (ՀԿԹՀ) կատարած այցի ընթացքում, որը նախատեսված է երկուշաբթի` հուլիսի 19-ին, լավ լուր կհայտնի, գրում է aa.com.tr կայքը:
«Ես ուզում եմ այդ մասին հայտարարել ՀԿԹՀ խորհրդարանում: Դա կլինի դրական քայլ, որի նախնական նախապատրաստական աշխատանքներն ավարտված են», -Ստամբուլի Այա Սոֆիա մզկիթում ուրբաթօրյա աղոթքից հետո լրագրողներին ասել է Թուրքիայի ղեկավարը:
Նրա խոսքով, հայտարարությունը, որը նա նախատեսում է հնչեցնել, «խաղաղության ուղերձ» կլինի կղզու բնակիչների և ամբողջ միջազգային հանրության համար:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



