Ադրբեջանը թունելների շինարարություն է սկսել դեպի Շուշի ճանապարհին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանում սկսվել է թունելների կառուցումն Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշի (Ահմեդբեյլի-Վարանդա-Շուշի) ավտոմոբիլային ճանապարհի վրա:
Նոր նախագծի համաձայն` ճանապարհի ձգվածությունը կամուրջների և թունելների հաշվին կկազմի 84,6 կմ: Թունելները կառուցվելու են բարդ ռելիեֆ ունեցող շրջաններում և շրջադարձերի վրա: Ճանապարհին, ընդհանուր առմամբ, 7 թունել է կառուցվելու, որոնց ընդհանուր երկարությունը կկազմի 6,3 կմ: Թունելները կառուցվում են երկու ուղղությամբ և 12 մետր լայնությամբ:
Բացի այդ, նոր մայրուղու երկայնքով նախատեսվում է տարբեր բարդության հանգույցների կառուցում:




1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



