Արագածոտնում պայմանագրային զինծառայողը Volkswagen-ով բախվել է ճանապարհի եզրային քարերին. կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում Գյումրիի բնակիչ, 29-ամյա Գևորգ Հակոբյանը իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 64-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի եզրային քարերին, տեղեկացնում է Shamsyan.com–ը:
Վթարի հետևանքով վարորդ Գ. Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Կայքի տեղեկություններով՝ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



