Լեհաստանն ԱՄՆ-ից կգնի ժամանակակից տանկերի չորս գումարտակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼեհաստանն ավելի քան 6 միլիարդ դոլարով ԱՄՆ-ից կգնի 250 գերժամանակակից Abrams տանկ: Դա հնարավորություն կտա երկրում ստեղծել չորս լրացուցիչ գումարտակ: Տանկերի առաջին խմբաքանակը լեհական բանակի հետ ծառայության կմտնի հաջորդ տարի:
«Մեր բանակը հաջորդ տարի կստանա Abrams տանկերի վերջին տարբերակը»,-ասել է Լեհաստանի փոխվարչապետ, երկրի իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկին:
Նա նշել է, որ խոսքը M1A2 Abrams SEPv3 տանկի վերջին տարբերակի մասին է, որը միայն հիմա է սկսում ծառայության անցնել ամերիկյան բանակ: Կաչինսկին նշել է, որ երկիրը հավատարիմ է սկզբունքին. «Ով ցանկանում է խաղաղություն, նա պատրաստվում է պատերազմի»: Նա շեշտել է, որ նման զենքով Լեհաստանի պաշտպանությունը դժբախտության դեպքում ավելի ուժեղ կլինի:
1
Մի ամբողջ ընտանիք է մահացել իրենց բնակարանում տեղադրված գեներատորի պատճառով
2
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
3
Ամուսինը խեղդամահ է արել կնոջը. հայտնի է պատճառը
4
Զորամասում հրազենային վնասվածքից մահացած զինծառայողը Երևանից էր, 6 ամսվա ծառայող
5
Բուժքույրը հեռացվել է աշխատանքից՝ գիշերային հերթափոխը ընկերոջ հետ անցկացնելու համար



