Ստամբուլում հատուկ գործողություն է իրականացվում թմրամիջոցներ վաճառողների դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍտամբուլում շուրջ հինգ հազար ոստիկանի մասնակցությամբ հատուկ գործողություն է իրականացվում ընդդեմ թմրամիջոցների վաճառքով զբաղվող անձանց: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» լրատվականը:
Ոստիկանության կողմից իրականացվող գործողությունը տեղի է ունենում Ստամբուլի 39 շրջանում: Արդեն ձերբակալվել է 113 մարդ:
Ավելի վաղ նմանօրինակ գործողություններ էին իրականացվել նաև Դիարբեքիրում, Իզմիրում և Ադանայում:
Վերջին 4 տարվա ընթացքում Ստամբուլում թմրամիջոցների օգտագործման և դրանց վաճառքի համար ձերբակալվել է 316 հազար 466 մարդ:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



