ՌԴ ՊՆ նոր հաղորդագրություն է տարածել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահները ուխտավորներին ուղեկցել են Ամարասի ու Գանձասարի վանքեր:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:
«Ուղեկցել և ապահովել ենք Ամարասի վանք ժամանած ուխտավորների անվտանգությունը։ Ընդհանուր առմամբ ուղեկցել ենք ավելի քան 50 մարդու»,-հայտնել է խաղաղապահ զորախմբի սպա Մարկ Եգորչիկը։
30 ուխտավորի համար վարչակազմից ավտոբուսներ են տրամադրվել, իսկ մյուսները ռուսաստանցի խաղաղապահների ուղեկցությամբ անձնական տրանսպորտով են ուղևորվել դեպի վանք:
Երկրորդ երթուղով Ստեփանակերտից ավելի քան 40 մարդ է մեկնել Գանձասար:
Պատարագից հետո խաղաղապահ զորախմբի զինծառայողները բոլորին ետ են ուղեկցել:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



