Երևան, 18.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Այսօր Խոյերը շատ էներգիա կունենան. Դեկտեմբերի 19-ի աստղագուշակ

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Խոյ

Այսօր Խոյերը շատ էներգիա կունենան: Օրվա ընթացքում հնարավոր է էնտուզիազմի ինքնաբուխ բռնկում: Ձեր պոտենցիալն առավելագույնս արդյունավետ օգտագործելու համար արժե հստակեցնել նպատակը և որոշել դրա իրականացման ուղին: Էքսցենտրիկության և ազատասիրության հետ մեկտեղ ցանկալի է նաև հավաքվածություն, կարգապահություն, օրինապահություն: Արժե նաև վերահսկել ձեր խոսքը. անժանամակ ասված բառը կարող է հանգեցնել կոնֆլիկտի:

Ցուլ

Այս օրվա հանգամանքները Ցուլերին դրդում են արարքների, որոնց նրանք կարող են պատրաստ չլինել: Իրավիճակի անակնկալները կազդեն ձեր նյարդերի վրա, եթե դուք նախընտրում եք պասիվ մարտավարություն, սիրում եք միայնություն և լռություն: Եթե բաց եք հաջորդ փորձարկման համար, իրավիճակը կարող է ձեր օգտին լինել՝ թույլ տալով դուրս գալ սովոր շրջանակներից և կոտրել կարծրատիպերը: Բարդ իրավիճակներում չարժե ապավինել սեփական ուժերին:

Երկվորյակ

Երկվորյակներին չի խանգարի ավելի շատ վճռականությունը, քանզի օրը չի հանդուրժում տատանումներ և փոխզիջումներ: Վեճերը կարող են հանկարծակի ծագել, սակայն ոչ դատարկ տեղը: Հնարավոր է ստիպված լինեք շտապ անցնել հարկերի, ֆինանսների, տեխնիկայի, ծրագրավորման, ինչ-ինչ պարտականությունների, փաստաթղթեր լրացնելու հետ կապված թյուրիմացությունների վերացմանը: Պետք կգա ավագ գործընկերոջ աջակցությունը:

Խեցգետին

Խեցգետինների համար օրը լարված կլինի, սակայն ճիշտ մարտավարության դեպքում լավ արդյունքներ է խոստանում: Ծրագրերը կարող են կտրուկ փոխվել, իրավիճակը կարող է դառնալ վտանգավոր, կոնֆլիկտային: Շրջապատի մարդիկ կարող են իրենց ագրեսիվ կամ էքսցենտրիկ պահել, ինչը կարելի է ասել նաև ձեր մասին: Ձեզ կարող են անսովոր, հետաքրքիր առաջադրանք տալ: Դրանից գլուխ հանելով՝ կցուցադրեք ձեր ընդհանուր մարդկային, մասնագիտական պոտենցիալը:

Առյուծ

Առյուծների էնտուզիազմը կբախվի ծանոթ պատնեշին: Այն առանց դժվարության կհաղթահարեք, եթե հիշեք նման իրավիճակներում ձեր փորձը: Այսօր հնարավոր են թյուրըմբռնումներ օգնականների, համախոհների, աշակերտների հետ շփումներում: Եթե ունեք գործելու հստակ ծրագիր և համոզմունք, նման պահերն ուղղակի ժամանակավոր փուլեր կլինեն, իսկ անհրաժեշտ մարդկանց հետ հարաբերությունները դժվարության փորձարկումից հետո ավելի ամուր կդառնան:

Կույս

Կույսերը մտահոգվելու առիթ կունենան: Ճգնաժամը հանգած կամ սխալ գնացած գործընթացին անհրաժեշտ ազդակ կհաղորդի: Այն անհրաժեշտ է, եթե չեք ավարտել գործը կամ խուսափում եք անխուսափելի և տհաճ քայլից: Եթե հավելյալ խթանի կարիք չունեք, հիանալի պահ է ծրագրերը զարգացնելու, կյանքի հերթական թարմացման, նոր պայմաններում հետաքրքիր փորձ ձեռք բերելու համար: Հնարավոր է չտեսնեք սպասված արդյունքը, փոխարենը մտածելակերպը կմաքրեք շաբլոնից:

Կշեռք

Կշեռքներին օրը դրդում է ակտիվության, սակայն այն ավելի լավ է դրսևորել ի պատասխան արտաքին գրգռիչների: Սադրելով և ձեզ վրա կրակ բերելով՝ ռիսկի եք դիմում փչացնել հարաբերությունները, մինչդեռ արտաքին հրավերին ճիշտ արձագանքն ունակ է դրանք լավացնելու: Այսօր անարդյունավետ են փափուկ միջոցները, սպասումը, անհոգությունը: Մակարդակի բարձրացումը հնարավոր է սթրեսների միջոցով: Այս օրերը հարմար չեն պայմանավորվածությունների համար:

Կարիճ

Կարիճները կարող են բախվել տարբեր կապերի խափանումների հետ: Որոշ գործեր սովորականից ավելի շատ կամ ավելի քիչ ժամանակ կխլեն: Տեխնիկական կամ ծրագրային անհարթությունները կարող են նյարդայնացնել, սակայն միաժամանակ թանկ տեղեկատվություն կտան, թույլ կտան յուրացնել նոր հնարքներ, կժխտեն որոշ ստանդարտներ: Այնուամենայնիվ, ցանկալի է չշեղվել հաստատված կարգից, պահպանել պատասխանատու առաջադրանքները կատարելու ժամկետները:

Աղեղնավոր

Այսօրվա հնարավորությունները խորհուրդ չի տրվում ծախսել չնչին նպատակների վրա: Մանր հակասությունները չեն փչացնի ընդհանուր պատկերը, եթե դուք կարգապահ եք և բարդ իրավիճակներում ձեր գլուխը չեք կորցնում: Չարժե շատ մտածել նյութականի մասին: Օրը հաջող է կառավարման ունակությունների մշակման, արագ գործարքների համար, հարմար է նպատակաուղղված ֆիզիկական պարապմունքների համար: Ստեղծագործական գտածոներն արժե ֆիքսել:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին սպասվում են մի շարք կրիտիկական պահեր: Պատահական բառերը, ռիսկային էքսպրոմտներն այսօր ձեզ համար անթույլատրելի շքեղություն են, քանզի շատ արտահայտություններ և արարքներ անշրջելի բնույթ կունենան: Ծանոթ պայմաններում կարելի է ապավինել փորձին: Նոր իրավիճակում ձեզ կօգնի ծրագրային գործողությունների ձգտումը: Ստիպված կլինեք հրաժարվել կարծրատիպերից, այլապես չեք խուսափի տրամաբանական հակասություններից:

Ջրհոս

Ջրհոսներին խորհուրդն չի տրվում բաց թողնել ծրագրային փորձերի, խոշոր նախագծի զարգացման համար հիանալի օրը: Անսպասելի դեպքերն արդյունքում կա՛մ դեպի լավը կլինեն, կա՛մ շատ երկար չեն տևի: Արժե հիշել, որ այսօր քիչ է հերթական բացահայտումը կամ փորձն անելը: Դրանից հետո դեռ ստիպված կլինեք վերլուծություն կատարել: Ավելի հաճախ դեպքերը կհաստատեն ձեր հաշվարկներն ու կանխատեսումները, բայց որոշ դետալներ կարող են ընդհանուր գործից դուրս գալ:

Ձկներ

Ձկներին օրը կօգնի տեղում չդոփել, հղկել վարպետությունը, կոտրել շաբլոնները: Հնարավոր է ստիպված լինեք անսովոր ռեժիմում գործել: Չարժե վախենալ քննադատությունից, ռիսկերից, սեփական վախերից, հաստատված կանոններից կամ սխեմաներից նահանջելուց: Չնայած հնարավոր վրիպումներին՝ արդյունքը հատկանշական կլինի: Եթե ձեր քայլը հաջողություն է բերել, արժե հիշել գործողությունների ալգորիթմը: Անհաջողությունը ցույց կտա թույլ տեղերը:
 

BFMTV․ Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում Փարիզում ձերբակալվել է 855 մարդ Լիտվայում ԱԹՍ-ի պատճառով օդային տագնապ է հայտարարվել, ՆԱՏՕ-ի կործանիչները բարձրացվել են օդ Ռուբիո․ Ուկրաինան առայժմ հասանելիություն չունի Starshield ռազմական համակարգին Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում Լիմոժի 143-տարվա պատմություն ունեցող քաղաքապետարանի զանգակատունը փլուզվել է Սաուդյան Արաբիայում AH-6i ուղղաթիռ է կործանվել Լարսը բաց է Սարգիս Բեգոյանը ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ-ում դարձել է բրոնզե մեդալակիր Երևանում «Opel»-ը վրшերթի է ենթարկել կին հետիոտնի. կա վիրավnր Մինչև 2037 թվականը Ուկրաինան պետք է մարի ավելի քան 160 միլիարդ դոլարի պետական պարտք Ռուսական բանակը խոցել է Ռովնո քաղաքի «Նովայա պոչտա» լոգիստիկ կենտրոնը. ՌԴ ՊՆ Սանկտ Պետերբուրգում անօդաչուների հարձակումից հետո նավթային տերմինալ է բռնկվել Նիկոլին ու նրան հավանող փոքրիկ ընտրազանգվածին թվում է, թե Հայաստան գալիք ադրբեջանցիները խաղաղ ու բարեկամաբար են իրենց պահելու. Զաքարյան Կոնգրեսականները քննադատել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու՝ Թրամփի որոշումը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 18-ին Երևանում 20-ամյա աղջիկը ծանր վնասվածք է պատճառել 34-ամյա զուգընկերոջը Ծանրորդ Մարտին Պողոսյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն Ուկրաինան ցանկանում է հասանելիություն ունենալ Starshield-ին, բայց այժմ այն չունի. Մարկո Ռուբիո Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթшրկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Գազ չի լինելու Քենիայում Էբոլայով վարակման դեպքերի թիվը հասել է յոթի Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ինԱրտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամՎալերիկ Մովսիսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճելՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Mining Armenia Forum 2026_ինՋուր չի լինելու մինչեւ 22:00-ն Արցախը միշտ եղել է հայկական և դիմագրավել է թշնամուն. Ավետիք ՉալաբյանՀայաստանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը պետական մշակութային քաղաքականության կարևոր ուղղություններից է․ Ժաննա Անդրեասյան