Մահացած են հայտնաբերել Թբիլիսիում ԼԳԲՏ համայնքի դեմ հանրահավաքի ժամանակ տուժած օպերատորին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրացական TV Pirveli հեռուստաալիքի օպերատոր Ալեքսանդր Լաշկարավան, որը հոիլիսի 5-ին հարձակման էր ենթարկվել ԼԳԲՏ համայնքի երթի դեմ հանդես եկող քաղաքացիների ցույցի ժամանակ, մահացել է իր տանը:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, վերջինիս իր բնակարանում մահացած է հայտնաբերել մայրը: Դեպքի վայրում աշխատում ենք քրեագետները:
Լաշկարավան ծեծի ենթարկվելուց հետո մի քանի օր բուժում է ստացել հիվանդանոցում, որից հետո դուրս էր գրվել:
Հիշեցնենք, որ Թբիլիսիում հուլիսի 5-ին նախատեսվում էր ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների երթ անցկացնել, սակայն ավանդական արժեքների պաշտպաները քաղաքացիները հանրահավաք են կազմակերպել քաղաքի կենտրոնում՝ թույլ չտալով երթի անցկացումը: Հանրահավաքի լուսաբանման ժամանակ ԶԼՄ-ների 50 ներկայացուցիչ է տուժել:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



