Ադրբեջանի քրիստոնեական համայնքների ղեկավարներն արցելել են Շուշիի հայկական Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն և այլ կրոնական դավանանքների առաջնորդներ այցելել են Շուշիի հայկական Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի:
Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, պատարագին մասնակցել է Կաթոլիկ եկեղեցու առաքելական թեմի եպիսկոպոս Վլադիմիր Ֆեկետեն, ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի ղեկավար Ռոբերտ Մոբիլին, Բաքվի Ռուսական ուղղափառ եկեղեցու թեմի քարտուղար, արքեպիսկոպոս Կոնստանտին Պոմինովը. վերջինն Աստվածաշունչ է նվիրել եկեղեցուն:
Կրոնական համայնքների ներկայացուցիչներն աղոթել են տաճարում:
Ադրբեջանական լրատվամիջոցները Շուշիի՝ Հայ Առաքելական Եկեղեցու Ղազանչեցոց տաճարը ներկայացնում են որպես Ռուս Ուղղափառ եկեղեցի:
Վերջիններս Աստվածաշունչ են նվիրել եկեղեցուն:

1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



