Օրվա բաղադրատոմսը. Ամանորյա փաթիլներ
ԼԱՅՖՊատրաստման եղանակ
- Ձվի սպիտակուցները աղի հետ հարում ենք այնքան մինչև փրփրի։
Հարելու ընթացքում աստիճանաբար ավելացնում ենք շաքարավազը։
Պետք է ստացվի խիտ, թանձր և փայլուն զանգված։
- Յուղաթղթը դնում ենք տապակի վրա, ապա յուղաթղթի վրա զանազան փաթիլներ ենք նկարում։
Թուղթը շրջում ենք հակառակ կողմի վրա, որպեսզի նկարը չխառնվի սպիտակուցներին։
Լցնում ենք խոհարարական ներարկիչը (կարող եք վերցնել ամենափոքր գլխադիրը) և սկսում ենք նկարի ուրվագծերով փաթիլներ նկարել։
Չափազանց բարակ փաթիլներ պետք չէ նկարել, քանի որ դրանք կարող են շուտ կոտրվել։
Ցանկության դեպքում կարելի է այն զարդարել հրուշակեղենի համար նախատեսված գնդիկներով ։
Ապա դնում ենք տապակը ջեռոցի մեջ 40-50 րոպեով 100 աստիճանում:
- Պատրաստի փաթիլները սառեցնում ենք և զգուշորեն հանում թղթի վրայից։

Եթե ձեռքի տակ չկա խոհարարական ներարկիչ, կարող ենք զանգվածը լցնել տոպրակի մեջ, տոպրակի ծայրը կտրել և ձյունիկներ պատրաստել։ Ձյունիկներն անհրաժեշտ է ջեռոցում երկար չորացնել, որպեսզի շուտ չփափկեն։ Ամանորյա սեղանի ձևավորում առանց հատուկ ջանքերի:)
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



