Երբ և ով է վերացնելու ավտոմեքենաների խլացուցիչների վրա տեղադրված, բարձր երաժշտությունից ոչ պակաս անասնական ձայները․ Քոչարյան
ԲԼՈԳ
Մի քանի ապաքաղաքական հարցեր, որոնց լուծումը տարիներ շարունակ չի գտնվում
1․Երբ է վերանալու հակասանիտարական և հակահիգիենիկ փողոցային առևտուրը
2․Որ մարմինն է պատասխանատու երևանյան փողոցներում անկանոն շարժվող մեքենաների մեջ անասնական բարձր երաժշտության (եթե դա իհարկե, կարելի է երաժշտություն անվանել) կարգավորման համար, հատկապես գիշերային ժամերին: Երբ և ով է լուծելու այս խնդիրը:
3․Երբ և ով է վերացնելու ավտոմեքենաների խլացուցիչների վրա տեղադրված, բարձր երաժշտությունից ոչ պակաս անասնական ձայները:
Եվ վերջում մի հռետորական հարց
Միայն ինձ մոտ է այնպիսի տպավորություն, որ նոր պարեկային ծառայության աշխատակիցները նման են երեխաների, որոնց ձեռքը տվել են երկու խաղալիք՝ սուլիչ և կարմիր լույսերով փայտիկ, ու վերջիններս իրենց պարտքն են համարում առավելագույնս իրենց հավեսը հանեն այդ խաղալիքներից։
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյան




















































