Նախագահի սպանության գործով ձերբակալված ամերիկացիները բացահայտել են նստավայրի վրա հարձակման նպատակը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀայիթիի նախագահի սպանության գործով ձերբակալված ԱՄՆ քաղաքացիները բացահայտել են նախագահական նստավայրի վրա հարձակման նպատակը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Nouvelliste-ին:
Խոսքը վերաբերում է երկու ամերիկացու, ովքեր ծագումով Հայիթիից են՝ Ջեյմս Սոլաժ ու Ժոզեֆ Վենսան: Նրանք ասել են, որ թարգամնիչ են եղել, իսկ խմբի նպատակն է եղել ձերբակալել նախագահին, ոչ թե սպանել:
Նրանք հայտնել են ձերբակալման վերաբերյալ ինչ-որ դատարանի որոշման մասին, սակայն որևէ տվյալ չեն ներկայացրել այդ որոշման վերաբերյալ:
Ձերբակալվածների ավտոմեքենայում, բացի զենքից, եղել է նաև նախագահի տիկնոջ բանկի գրքույկը, որը նախատեսված է եղել գումար դուրս գրելու համար, և նախագահի տանից տեսախցիկների սերվերը:
1
Դաժան uպանություն Աբովյան քաղաքում․ ի՞նչ է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք կհարստանան 2026 թվականին
3
Նոր մանրամասներ՝ Հանրապետությունը ցնցած, Աբովյան քաղաքում՝ մարդաշատ վայրում, տեղի ունեցած միջադեպից
...
4
Աբովյան քաղաքում 24 տարեկան տղային սպանողներին չեն գտել. կալանքի դիմում
5
Ջուր չի լինելու նոյեմբերի 13-ին, 17-ին և 18-ին



