Երևանում Toyota-ն վրաերթի է ենթարկել անչափահաս հետիոտնին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հուլիսի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում Ավան-Առինջ թաղամասի Տաշքեդնի 2/5 հասցեի դիմաց Toyota Camry մակնիշի 64 FF 100 համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին, իսկ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



