Երևան-Աշտարակ ճանապարհին Nissan-ը գլխիվայր շրջվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ հուլիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում 34-ամյա Լևոն Գևորգյանը իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Աշտարակի խճուղում՝ Պաշտպանության նախարարության նախկին վարչական շենքի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել, տեղեկացնում է shamshyan.com–ը:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



