Քննարկվում է Սյունիքում ռուսական սահմանապահների ներկայության ընդլայնման հարցը. Ռուսաստանի դեսպան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀայաստանն ու Ռուսաստանը քննարկում են Սյունիքի մարզում ռուսական սահմանապահ ուժերի ներկայության ընդլայնման հնարավորության հարցը: Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Սյունիքի մարզում հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված են ՌԴ սահմանապահ ուժերի դիրքեր: Դրանք նպաստում են, որպեսզի իրավիճակը լինի կայուն ու հանգիստ:
Հիմա քննարկում կա այն մասին, թե ինչպես կարելի է ընդլայնել այդ ներկայությունը:
Ես կարծում եմ, որ ամեն ինչ կհամապատասխանեցվի Հայաստանի շահերին, սահմանին կայունության շահերին, ինչպես նաև այն պայմանավորվածություններին համապատասխան, որոնք ձեռք են բերվել եռակողմ ֆորմատով»,-ասել է նա:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



