Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է օգտագործել իր ռազմական բազան, որպեսզի իրավիճակի հետագա լարում չլինի Աֆղանստանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է օգտագործել Տաջիկստանում իր ռազմական բազան, որպեսզի թույլ չտա Աֆղանստանում իրավիճակի հետագա սրումը: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Լավրովը պնդել է, որ Մոսկվան պատրաստ է անել ամեն ինչ իր դաշնակիցներին պաշտպանելու համար:
Աֆղանստանում իրավիճակը սկսեց լարվել այն բանից հետո, երբ ԱՄՆ ու ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրները մայիսի 1-ին սկսեցին իրենց զորքերը դուրս բերել աֆղանական տարածքներից:
ԱՄՆ նախագահ Բայդենի խոսքերով, ամերիկացիներն Աֆղանստանն ամբողջությամբ կլքեն մինչև սեպտեմբերի 11-ը:
Աֆղանստանի օդանավակայանում անվտանգությունն ամերիկացիների հեռանալուց հետո ստանձնելու է Թուրքիան:
1
Դաժան uպանություն Աբովյան քաղաքում․ ի՞նչ է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք կհարստանան 2026 թվականին
3
Նոր մանրամասներ՝ Հանրապետությունը ցնցած, Աբովյան քաղաքում՝ մարդաշատ վայրում, տեղի ունեցած միջադեպից
...
4
Աբովյան քաղաքում 24 տարեկան տղային սպանողներին չեն գտել. կալանքի դիմում
5
Ջուր չի լինելու նոյեմբերի 13-ին, 17-ին և 18-ին



