Իրավիճակն արագորեն վատանում է. Սերգեյ Լավրով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼաոսի ԱԳ նախարար Սալենսայ Կոմմասետի հետ բանակցությունների արդյունքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Աֆղանստանում իրավիճակն արագորեն վատանում է: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք ուշադիր հետևում ենք այն ամենին, ինչ տեղի է ունենում Աֆղանստանում, որտեղ իրավիճակն արագորեն վատանալու միտում ունի, այդ թվում նաև այնտեղից ամերիկյան ու ՆԱՏՕ-ի այլ ուժերի արագ դուրսբերման ֆոնին»,-ասել է նա:
Լավրովը հայտնել է, որ Պուտինն արդեն հեռախոսազրույցներ է ունեցել Տաջիկստանի ու Ուզբեկստանի ղեկավարների հետ: Այդ երկրները սահման ունեն Աֆղանստանի հետ: Նա նաև կապի մեջ է Կենտրոնական Ասիայի մյուս առաջնորդների հետ:
Ավելի վաղ Տաջիկստանի նախագահն ԱԽ նիստի ժամանակ կարգադրել էր 20 հազարանոց զորք մոբիլիզացնել սահմաին ստեղծված իրավիճակով պայմանավորված:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



