«Աղջիկ ունեցողներին գրեթե բոլորը փորձում են մխիթարել». Լիլիթ Հովհաննիսյանը՝ երեխայի սեռի մասին
ԼԱՅՖԵրգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն Ինստագրամի իր էջում «Տղա՞, թե՞ աղջիկ» գրությամբ փուչիկների հետ լուսանկարներ է հրապարակել և երեխայի սեռի մասին գրառում արել:
«Ո՞վ ինձ կասի՝ ի՞նչն է պատճառը, որ տղա երեխայի դեպքում մարդիկ` հիմնականում տղամարդիկ, ավելի են ուրախանում, իսկ աղջիկ ունեցողներին գրեթե բոլորը փորձում են մխիթարել»,- գրել է նա:
Լիլիթն ու ամուսինը՝ երգահան Վահրամ Պետրոսյանը, դեռ չեն բացահայտում երեխայի սեռը: Լուսանկարում Լիլիթը վարդագույն վարսերով է: Երգչուհին հղիության լուրը ևս հայտնել էր վարդագույն վարսերով, հետո ներկայացավ կապույտ վարսերով՝ այդպիսով փորձելով պահել երեխայի սեռի հետ կապված ինտրիգը։
Նշենք, որ զույգն օրեր առաջ տոնեց ամուսնության 10-ամյակը:

.jpg?1625559455026)
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



