Երևան, 24.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Գիտատոնը» գիտության հանրայնացման, դրա կարևորության վերահաստատման ճանապարհներից մեկն է․ «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս «Կենսաբանների հաջորդ սերունդ» գիտակրթական ծրագրի շրջանակում անցկացվեց «Գիտատոն» միջոցառումը։ Ծրագիրն իրականացնում էր «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ-ն Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ ՄԱԶԾ Կոլբա Լաբի «Ապագան այսօր. Կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրի շրջանակում: ՀԿ-ի համահիմնադիր, կենսաբանական գիտությունների թեկնածու Արսեն Գասպարյանը նշում է՝ մեր իրականության մեջ գիտության մասին խոսելիս շեշտադրումները հիմնականում բացասական են այն իմաստով, որ խոսվում է այն մասին, թե ամեն ինչ վատ է, ֆինանսավորում չկա:

«Մենք փորձում ենք հարցին այլ կողմից մոտենալ, մոտիվացնել բարձր դասարանների աշակերտներին և առաջին կուրսի ուսանողներին, որպեսզի նրանք «գնան» դեպի գիտություն, որ բացի այն վատից, որը կա, և դա չենք քննարկում, կան նաև ձեռքբերումներ, մարդիկ, որոնք գերազանց հետազոտություններ են իրականացնում, տանել և ցույց տալ այդ ձեռքբերումները և փորձել ստեղծել կրթություն-գիտություն կապը: Նպատակ ունեինք նաև ցույց տալ նրանց, թե ինչ հետազոտական հնարավորություններ կան Հայաստանում: Առաջին փուլով պատրաստել և ներկայացրել էինք հոլովակներ Հայաստանում գործող ամենատարբեր լաբորատորիաների մասին, պատմել, թե ինչ հետազոտություններ են դրանք իրականացնում, ինչպես են կահավորված: Այնուհետև հայտարարել էինք «Գիտատոնի» մասնակցության հայտերի ընդունում:

Դպրոցականները և ուսանողներն իրենց հայտերում ներկայացրել էին իրենց գիտահետազոտական գաղափարները, որոնց հիման վրա ընտրվել է երեսուն մասնակից՝ Հայաստանի գրեթե բոլոր մարզերից: Մեկ շաբաթվա ընթացքում իրականացվեց բուն միջոցառումը: Օրվա առաջին մասում մասնակիցները լսում էին թեմատիկ դասախոսություններ, որոնք ներկայացնում էին գիտնականները: Մասնակիցները բաժանված էին խմբերի, իսկ գիտնականները նրանց մենթորներն էին: Յուրաքանչյուր խումբ ընտրել էր մի գաղափար կենսաբժշկության, բնապահպանության, կենսատեխնոլոգիաների, մոլեկուլային կենսաբանության, գենային ճարտարագիտության ոլորտներում և ողջ շաբաթվա ընթացքում այն զարգացրել:

«Գիտատոնի» վերջում այն ներկայացրել են պրեզենտացիայի տեսքով: Նրանք սովորել են ինչպես զարգացնել գաղափարը, պրեզենտացիա պատրաստել, դասախոսությունների են մասնակցել, սովորել են, թե ինչպես պետք է դրամաշնորհ գրել, ինչ է գիտական հոդվածը: «Գիտատոնի» ամենակարևոր բաղադրիչներից մեկն այն էր, որ ամեն օր մասնակիցներն այցելել են լաբորատորիաներ և իրենց աչքով տեսել, թե ինչ է տեղի ունենում այնտեղ: Այսինքն՝ «Գիտատոնի» շրջանակներում գիտելիք ենք տվել, զարգացրել ենք հմտություններ և կապ ստեղծել գիտնականների հետ և ցույց տվել, թե ինչպես են գործում գիտական լաբորատորիաները: Ավարտին ընտրվել է երեք հաղթող գաղափար, որոնք նրանք մենթորների հետ պետք է շարունակեն զարգացնել՝ փորձեր իրականացնեն, հետազոտությունները խորացնեն, և սեպտեմբերին արդեն ներկայացնելու են իրենց հետազոտությունների արդյունքները: Այսինքն՝ սկզբից մինչև վերջ մասնակցին տանում ենք գիտական պրոցեսի միջով: Մեր նպատակն այն է, որ «Գիտատոնի» այս մոդելը մասշտաբային դառնա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գասպարյանը:

Խոսելով հետաքրքրության և մասնակիցների խանդավառության մասին՝ նա շեշտում է՝ ամեն ինչ ուղղակի ֆանտաստիկ էր: «Ոգևորված էին մենթորները, չկար սերունդների միջև կապի բացակայության խնդիր: Մասնակիցների և մենթորների միջև կապը շատ օրգանական էր, հասցրեցին իրար հետ կոնտակտներով փոխանակվել: Կարող եմ վստահաբար ասել, որ «Գիտատոնը» լուրջ ազդեցություն ունեցավ բոլոր մասնակիցների վրա: Տարբեր մարզերի, առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող երեխաների միջև կարողացանք կապ ստեղծել, նրանք արդեն այս տարիքից կկարողանան շփվել ու, վստահաբար, հետագայում էլ իրար հետ համագործակցելու առիթներ ունենալու են»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ այժմ իրենց խնդիրն է հասկանալ, թե ինչպես կարող են նույն ծրագիրն իրագործել հազարավոր մասնակիցների համար: «Սա պիլոտային ծրագիր էր, որը ստացվեց, իհարկե, կլինեն ավելացնելու և փոփոխելու կետեր, բայց այն կարող ենք հաջողված համարել: Հիմա՝ ինչպես այն դարձնել մասշտաբային: Նախ՝ դրա համար պետք է ֆինանսավորում: Երկու տարբերակ կա՝ կա՛մ պետք է պետությունը դա ֆինանսավորի, կա՛մ գուցե հասարակական կազմակերպությունները: Կարևոր չէ, որ մենք դա իրագործենք, կարևոր է, որ այս մոդելը վերցնեն և աշխատեցնեն: Մեր ժյուրիում գիտության կոմիտեի ներկայացուցիչներ կային: Իրենք տեսել են ընթացքը: Հիմա պետք է կարողանանք համոզել պետության ներկայացուցիչներին, որ դրա համար գումար նախատեսվի, օրինակ՝ եկող տարվա բյուջեով, կամ գտնենք դոնորներ, հիմնադրամներ, որ «Գիտատոնը» դառնա ամենամյա, լինի մարզային, հետո հանրապետական, ոլորտային ուղղվածության և այլն: Սա է գիտության հանրայնացման, դրա կարևորության վերահաստատման ճանապարհը»,-եզրափակում է Արսեն Գասպարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը Հարսնաքույրը հաշմանդամ է մնացել հարսանեկան ավանդույթի պատճառովԱմեն կալանքի հետևում կան սպասող երեխաներ, կանայք,. բացեք ձեր աչքերը. Նարեկ Կարապետյան ԵՄ-ն ավելի քան 890 միլիոն եվրոյով տուգանել է Google-ին Հուլիսի 25-ին, Սիրահարների այգում տեղի կունենա հանրային քննարկում «Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում» թեմայովՆավերին, բեռներին կամ դրանց առնչվող որևէ բանի հասցրած ցանկացած և բոլոր վնաuները վճարվելու են իրանական այն գումարներով, որոնք ԱՄՆ-ն ունի իր տրամադրության տակ. Թրամփ Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստներում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի հարձակման պատճառով «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն ուղիղ մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված էԻրանի ԶՈւ-ն գիշերը ԱԹՍ-ների միջոցով hարվածներ է hասցրել Բահրեյնում և Հորդանանում ԱՄՆ-ի բազաներին ԱՄՆ ԶՈւ-ն 13-րդ գիշերն անընդմեջ hարվածներ է hասցրել Իրանին Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Մանկապարտեզի աշխատակիցը դատապարտվել է երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների համար Մուրացանի փողոցում հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող 2 հետախուզվողի հայտնաբերեցին Դիլիջանում․ Տեսանյութ Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Իրանը հայտարարել է տարածաշրջանի որոշ երկրներին հնարավոր հարվածների մասին Դե լա Ֆուենտեն պատմել է՝ ինչ է ասել իրեն Ինֆանտինոն ԱԱ չեմպիոն դառնալուց հետո Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԻրանը և Սաուդյան Արաբիան պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան․ Պեսկով Ավետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանՄեծ Բրիտանիան և Ֆրանսիան փակում են իրենց դեսպանատները Թեհրանում Եվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանԼևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներԱնհայտ արարածը 15-ամյա դեռահասի ջրի տակ է քաշել ԱՄՆ-ի հետ գործարքը չի նախատեսում Սաուդյան Արաբիայի կողմից nւրանի հարստացում. Թրամփ Իրաքի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը