Խոշոր ավտովթար` Արագածոտնի մարզում. ծիրանով բարձված Honda-ն հայտնվել է ձորակում. կան վիրավորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 94 կմ-ին բախվել են Լոռու մարզի բնակիչ, 33-ամյա Սուրեն Մամյանի վարած Honda մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ, 34-ամյա Հայկարամ Սիմոնյանի վարած ՎԱԶ-2110 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ՎԱԶ-ի ուղևորներ, Արագոծոտնի մարզի բնակիչներ, 29-ամյա Միշա Սիմոնյանն ու 26-ամյա Հովհաննես Գաբրիելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:
Օպերատիվ է գործել Ապարանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը: Բախման հետևանքով Honda-ն, որը բարձված է եղել ծիրանով, դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



