Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը սպասում է Լուկաշենկոյի` Ղրիմ այցին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի իշխանությունները Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին սպասում են Ղրիմում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Պատասխանելով լրագրողների հարցին, թե ռուսական կողմը սպասո՞ւմ է Ղրիմում Բելառուսի ղեկավարին` նա պատասխանել է, որ սպասում է: Այս մասին Կրեմլի խոսնակն ասել է շաբաթ օրը՝ հուլիսի 3-ին, «Ռոսիա 1» հեռուստաընկերության եթերում:
Նշվում է, որ դեռ հայտնի չէ Բելառուսի ղեկավարի` Ղրիմի թերակղզի ժամանման ամսաթիվը:
Ավելի վաղ Gazeta.ru- ն հայտնել էր, որ Լուկաշենկոն Պուտինի հետ քննարկել է դեպի Ղրիմ չվերթներ բացելու հարցը:
Հիշեցնենք, որ Ուկրաինան փակել է երկինքը Բելառուսի համար:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



